Պուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. Կրեմլ
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը, որին ներկա են եղել բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ աֆրիկյան պետություններից։