Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

Հասարակություն

«Վետերան պապս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր կբոլորեր իր 100 տարին։ Նա մեզ համար ոչ միայն ընտանիքի ավագն էր, այլև մի մարդ, ում կյանքի ուղին կարևոր օրինակ է եղել՝ արժանապատվության, պարտքի զգացման և համեստության։ Նրա խիզախությունն ու մարդասիրությունը փոխանցվել են մեզ՝ որպես ուղեցույց և ուժի աղբյուր։

Պապիկս մասնակցել է 2-րդ համաշխարհային մեծ պատերազմին։ Այդ մասին խոսում էր շատ քիչ, դիպվածաբար, բայց մենք գիտեինք, որ նրա ուսերին ծանր ժամանակներ էին եղել. հարազատ եղբայրներ և ընկերներ էր կորցրել, կոմայի մեջ եղել:

Պատերազմից հետո նա ընտրել է խաղաղ կյանքով ապրելու՝ ընտանիք ստեղծելու, աշխատելու, մեզ կրթելու ուղին ։ Պատերազմը նրա կյանքի մի կարևոր փուլն էր, բայց նրա մասին մեր հիշողությունները կապված են խաղաղության տարիների հետ՝ նրա խնամքով պահված այգին, հանգիստ ձայնով տված խորհուրդները, աննկատ օգնությունը։

Ամեն անգամ, երբ մենք հավաքվում էինք շուրջը, նրա մեջ կար մի զորություն, որ գալիս էր ոչ միայն սրտից, այլ նաև պատերազմով կոփված հոգուց։ Նրա ներկայությունը մեզ համար ուժ էր, հպարտություն, ապահովություն և, պարզապես, թոռնիկ լինելու զգացում: Հիշում ենք նրան՝ պարզ, աշխատասեր, համեստ ու բարի։

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքն սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ, իսկ գործը՝ արժանապատվություն։

Պապս դարձավ հավերժական սիրո ապացույցը՝ իր վերջին շնչով միանալով տատիկիս հենց նրա մահվան 14-րդ տարելիցի օրը։

Այսօր՝ նրա հարյուրամյակին, խորապես զգում եմ նրա բացակայությունը, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ ճակատագրին, որ կրում եմ նրա արյունը և անունը, արժեքներն ու հիշողությունը։

Հավերժ հիշատակ քեզ, պապի՛ ջան: Հիշում ենք և կարոտում»։

https://iravunk.com/sim/?p=312630&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան