Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զարմանում է, որ ՔՊ-ականները գնում են «Հաղթանակ» զբոսայգի։

 

«Նրանք արեցին այնպես, որ այսօր եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում, որովհետև եռատոնի գլխավոր խորհրդանիշներից էին Արցախի բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը, իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ես ասել եմ՝ ինքը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը։

 

Նա նշեց, որ պետք է հավատարիմ մնալ եռատոնի գաղափարին, ազգային բոլոր ուժերով ճիշտ ծրագիր իրագործեն ու իրականացնեն քայլեր, որոնք պահանջում է հայրենիքի շահը։

 

Ըստ ՀՀԿ ԳՄ անդամի՝ Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, որովհետև լավ չի կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը։

 

«Հենց հասկանա, որ ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի ականատես կլինենք «սպասիբը Լադիմիր Լադիմիրիչ»-ի շարքին, իսկ Աստված չանի, եթե Ռուսաստանը անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը, դասական առումով, թուրքամետ գործիչ է, սպասարկում է Թուրքիայի շահերը ու Հայաստանը դարձրել է թուրքական շահերի սպասարկման վայր»,- ընդգծեց ԱԺ նախկին փոխնախագահը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում