Զատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասին
ՀասարակությունԵս ընդգծում եմ, որ Ադրբեջանը միշտ չէ, որ նույնքան նրբանկատ է, որքան փորձում է լինել Ռուսաստանը: Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսային հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Հիշեցնեմ, որ երբ Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ադրբեջանն ուղղաթիռ խփեց, իսկ հետո այն ինչ-որ սխալ համարվեց, իսկ հետո մեր խաղաղապահ զորքերի սպաներին դարանակալած դիրքից գնդակահարվեցին, Ադրբեջանն, իհարկե, ընդունեց իր մեղքը, բայց միաժամանակ նրանց գնդակահարողների համար ոչ մի հետևանք չեղավ, ինչպես որ ոչ մի հետևանք չեղավ այն սրիկայի համար, որը, ինչպես գիտենք, շատ տարիներ առաջ, ՆԱՏՕ-ի հետ միջոցառումների ժամանակ, Հունգարիայում գիշերը կացնով սպանեց հայ սպայի (Գուրգեն Մարգարյանին-խմբ.)... »,- ընդգծեց Կոնստանտին Զատուլինը։
«Այդպես էլ հիմա տեսնում ենք Ռուսաստանի կողմից մի վերաբերմունք՝ ինչ-որ կերպ դա պահպանելու ցանկություն, մյուս կողմից՝ պարբերաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններն օգտագործելու ցանկությամբ հանդերձ, ինքնաթիռի վերջին վթարի ֆոնին, անպայման չէ՝ հենց անձամբ Ադրբեջանի նախագահի ձեռամբ, ադրբեջանական հասարակության մեջ զարգացավ ռուսատյացությունը, արգելվեց մեր «Ռուսական տունը» և այլն, և այլն։
Նման տեսակի բռնկումները բնորոշ են: Եվ ես կարող եմ որոշ առումներով համաձայնել ձեզ հետ։ Իհարկե, Ադրբեջանն այսօր էապես ավելի քիչ կախում ունի Ռուսաստանի հետ հարաբերություններից, քանի որ շարունակում է լողալ Լեռնային Ղարաբաղում իր նպատակներին հասնելու էյֆորիայի մեջ»,- նշեց նա։
Նյութի աքղբյուր` https://news.am/arm/news/881748.html
https://iravunk.com/sim/?p=312599&l=am/