«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող «ՄԱՊ» ընկերությունում որոշ ժամանակ առաջ ազատումներ են եղել։ Ազատված աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ընկերությունում կրճատումներ է արել ղեկավարությունը՝ թողնելով միայն երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց, կրճատվել են 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները։ Մեր զրուցակիցը պատճառների մասին ոչինչ չգիտեր, ասաց՝ ասել են, որ կրճատումներ են, եւ ուղարկել տուն։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսան Պետրոսյանի հետ, նա մեր զանգերին չպատասխանեց, որդին՝ Մակար Պետրոսյանը, հաստատեց տեղեկությունը․ «Կրճատումները ես եմ կատարել, բոլոր բաժիններից ենք կրճատել, այնպես չէ, որ 50+, շատ ավելի բարձր տարիքային աշխատողներ ունենք։ Տարբեր բաժիններից առաջարկել ենք կրճատումներ անել․ խնդիրներ են եղել Լարսի հետ կապված, ընկերությունը ֆինանսական ծանր դրության մեջ էր հայտնվել, որպեսզի նորից իրեն առողջացնենք, ծախսերի կրճատում եմ ես անում։ Բայց աշնանը մենք կվերականգնենք, էլի․ հարցն այս միջանկյալ շրջանում ծախսերի շրջանում տնտեսում անելն էր, առավել եւս, որ վաճառքներն ընկած են հիմա եւ շարունակում են ընկած մնալ»։

Նշենք, որ նախկին պաշտոնյա Ալեքսան Պետրոսյանը ներգրավված է քրեական եւ քաղաքացիական գործերով, նրա եկամուտները դատարանն ապօրինի էր համարել եւ դիմել դատարան՝ բռնագանձելու պահանջով, սակայն դատարանն այն մոտ մեկ ամիս առաջ կարճել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=312591&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ