«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան

Ներքաղաքական

«Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԻ գնահատմամբ՝ հայ գերիները, հատկապես 2020 թվականից հետո, դարձել են բանակցությունների եւ առեւտրի առարկա։

Սա հատկապես ակնհայտ է այն բանից հետո, երբ Ադրբեջանը, ի տարբերություն իր նախորդ խոստումների, չի կատարում իր պարտավորությունները եւ չի վերադարձնում բոլոր հայ գերիներին։ Նոյեմբերի 10-ի զինադադարից հետո, երբ համաձայնեցում էր ձեռք բերվել, Ադրբեջանը մի կողմից հայտարարեց, որ այլեւս չի պատրաստվում վերադարձնել բոլոր այն հայ գերիներին, որոնք գտնվում են նրանց ձեռքում։ Ընդհանրապես սկսեց տարածվել այն մոտեցումը, որ գերիները դարձել են առեւտրի տարր՝ փոխարինելով նրանց այլ քաղաքական կամ ռազմավարական գործարքների համար։ Սա փաստորեն դարձրեց նրանց պատանդներ, իսկ այնպիսի պրակտիկան, որտեղ գերիների վերադարձը պայմանավորվում է միգուցե հատուկ առաջարկներով կամ փոխադարձ գործողություններով, ստեղծեց բացասական ու մռայլ մի իրավիճակ։

Հայաստանի Հանրապետությունը, այդ պայմաններին համակերպվելով, կորցրեց իր սկզբունքային դիրքը՝ պահանջելով բոլոր գերիների անհապաղ վերադարձը։ Այն դեպքում, երբ երկու կողմերի միջեւ փոխադարձ բացահայտ պայմանավորվածություններ չկային, Ադրբեջանը շարունակում է վերածել այս հարցը առեւտրի նյութի՝ նույնիսկ այն մարդկանց հարցին, ովքեր այժմ գտնվում են Բաքվում եւ ենթարկվում են դատավարությունների։ Սա, անշուշտ, հանգեցնում է նորագույն խնդիրների, որոնք միայն կխորանան՝ ստեղծելով սրված իրավիճակ։

Հիշեցնելով սահմանային խնդիրները` պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Հայաստանի գործող վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով 86,600 քառակուսի կիլոմետր տարածք։ Սակայն Ադրբեջանը չի գնացել նույն քայլին՝ չճանաչելով Հայաստանի 29,700 կամ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Սա կարեւոր տարր է, որը պետք է նկատի առնենք, որովհետեւ այն խախտում է տարաձայնությունները երկու երկրների միջեւ, եւ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին տարածքային ամբողջականություն ճանաչելը, իր հերթին, դառնում է կարեւոր բաղադրիչ առկա բանակցությունների գործընթացում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը