«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

Տնտեսություն

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։

Որպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով և համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, այդ թվում՝ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի անցկացման վայրը։ Վերջին ութ տարիների ընթացքում տարածքը հյուրընկալել է ASA-ի 13 ծրագիր՝ աջակցելով ավելի քան 170 ստարտափների։ Այս թիմերը Hero House-ը օգտագործել են որպես հիմք՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու համար։

«Երբեմն մեծ գործեր անելու համար մեզ պետք է լինում ընդամենը մի փոքր օգնություն։ Դա գիտակցելով՝ Ucom-ը ձգտում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական զարգացում ապահովող կազմակերպությունների աշխատանքին։ Միայն միահամուռ ուժերով մենք կարող ենք զգալի փոփոխություններ ապահովել մեր երկրում և նոր սերունդների համար ավելի լավ ապագա ապահովել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House-ը տարիներ շարունակ ծառայել է որպես գաղափարների ձևավորման, կապերի ստեղծման և նախաձեռնությունների հարթակ: Ucom-ի հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է, որը նպաստելու է նորարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը հասանելի է նաև անհատների և թիմերի համար, որոնք փնտրում են կենտրոնացված և համագործակցային աշխատանքային միջավայր։ Որպես համատեղ աշխատանքային տարածք ծառայելուց զատ՝ այն նաև մնում է համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան