Ամոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան

Հանդիպում

«Ով որ Արցախը տվել է, նա էլ պետք է վերադարձնի։ Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցելով»,- անդրադառնալով արցախահայերի պահանջին՝ Արցախ վերադառնալուն միտված քայլեր ձեռրակրելու համար, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

-Բայց, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

- Ո՞վ է ասել, որ մի նախագահն է, որ չի ճանաչել Արցախը Արդբեջանի կազմում։ Բոլորն էլ ճանաչել են։ Նիկոլ Փաշինյանի քարը ծանր է, ամոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է հենց արցախցիների կողմից։ Թող գնան ռուս խաղախապահներից նեղանան, ոչ թե գրկաբաց իրենց ընդունած իշխանություններից։

-Պարոն Մելքոնյան, պարբերաբար ՌԴ-ին մեղադրելով, մտավախություն չունե՞ք էլ ավելի բարդացնելու մեր երկրի վիճակը։

-Բացարձակ, մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք։ Ռուսաստանը անընդհատ՝ մեր քթերից բռնած մեզ ման է տալիս, իսկ մենք իրենց ապրանքը սիրուն ձևով արտահանում ենք, քանի որ իրենք սանկցիաների տակ են, մենք իրենց օգնում ենք փող աշխատեն: Չի նշանակում, որ եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չենք, այդ առևտուրը չի լինելու, ինքը մեզ գազ է վաճառում, վերջապես եկամուտ ունի այդ գազից, թող թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք: Ահագին փոփոխություններ է կատարվել էնպես չի, եթե իրենք չլինեն, Հայաստանը չի լինելու: Այո, իրենք Տիտանիկ նավ են սարքել Հայաստանը և ամեն անգամ մեզ կարող են կործանել, դրա համար մենք էդ Տիտանիկ նավից պետք է դուրս գանք։ Երբ որ հարևան երկիրը ամեն վայրկյան մեզ պատերազմով է վախեցնում, ովքե՞ր են հիմանական պատճառը, այդ նույնը ասում է Ռուսաստանը: Ռուսաստանը մեզ սպառնում է Ալիևով, դրա համար մենք մեր պետության շահերը պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու, ուր ենք գնալու: Իսկ ճանապարհը մեկն է՝ Արեւմուտք, ԵՄ։

-Բայց արդյո՞ք Արեւմուտքը մեզ գրկաբաց սպասում է։ 

-Դա ժողովրդի ցանկությունն է, ըստ էության էլ Ռուսաստանն էլ հասկացնում է, որ իր հետ ճանապարհ չկա գնալու: Իրենք միշտ մտածել են, որ Հայաստանը իրենց ջեբը դրած է, մենք իրենց ճորտն ենք, վասալն ենք, ոնց ուզենան այս ժողովրդի հետ կվարվեն ու վարվել են միշտ, 100 տարի առաջ էլ նույն պատմությունն է եղել, հիմա մենք չպիտի այլ ճանապարհներ փնտրե՞նք, որ այս վիճակից դուրս գանք: Միշտ վախեցնում են մեզ՝ հեսա գազը կկտրենք, հեսա ճանապարհը կփակենք, էդպես ապրելն էլ ապրել չի, մենք մի ճանապարհ պետք է ընտրենք, որ երբեք չի փակվելու: Այդ ճանապարհը դեպի ԵՄ գնալն է, իհարկե ԵՄ-ն մեզ կընդունի, մնում է մենք հստակ քայլեր անենք։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում