Պուտինը շնորհավորել է Հայաստանին
Միջազգային
Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հիշում են մեր հայրերի և պապերի փառավոր սխրանքներն ու մեծ զոհաբերությունները, ովքեր ուս ուսի տված քաջաբար պայքարել են նացիստ գրավիչների դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում։
«Մեր սուրբ պարտքն է՝ խնամքով պահպանել հաղթանակ տարած սերնդի կտակները։ Այդ պատճառով չափազանց կարևոր է անշեղորեն կանխել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ, բացահայտել և մոռացության չմատնել նացիստների և նրանց աջակիցների կատարած հանցագործությունները», – նշել է Ռուսաստանի պետության ղեկավարը։
Շնորհավորական ուղերձներում օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին հատուկ ուշադրություն է դարձվել Հաղթանակի գաղափարներին՝ որպես հայրենասիրության, պատմական ճշմարտության, բարեկամության և փոխադարձ հարգանքի անխախտ հիմքի։
https://iravunk.com/sim/?p=312522&l=am/