Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸ

Միջազգային

Այս­պի­սով, ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ մա­յի­սի 9-ին Մոսկ­վա­յում ոչ թե պար­զա­պես Հաղ­թա­նա­կի 80-ամ­յակն են նշում, այլ կա­րող են լուծ­վել գլո­բալ նշա­նա­կութ­յան հար­ցեր՝ կապ­ված, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի ա­պա­գա­յի հետ մո­տա­կա տաս­նամ­յակ­նե­րում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=312500&l=am): Եվ ա­հա չմո­ռա­նանք, որ այդ ա­մե­նին ներ­կա լի­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն նաեւ Նի­կոլն ու Ա­լիե­ւը, ին­չը եւս ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ են­թադ­րում է:

­Բայց ա­հա, նա­խօ­րեին Նի­կո­լի այդ այ­ցի հետ կապ­ված, բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց Ա­լեն Սի­մոն­յա­նը: «Կար­ծում եմ, որ նա կմաս­նակ­ցի։ Իմ կող­մից այս մա­սին խո­սե­լը սխալ է>>,-ա­սաց նա՝ խոսքն ա­վար­տե­լով այսկերպ. «Վեր­ջին պա­հին կա­րող է ո­րո­շել չգնալ»:

Օ­րերս MI-6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ Նի­կո­լի հան­դիպ­ման մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րից հե­տո մենք եւս են­թադ­րել էինք, որ կա­րող է Նի­կո­լը պա­տա­հա­բար մա­յի­սի 8-ին «կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վել»՝ չե­ղար­կե­լով մոս­կով­յան այ­ցը: Այդ դեպ­քում կնշա­նա­կի, որ Մու­րի «խնդրան­քը» Նի­կո­լի հա­մար դեռ շա­րու­նա­կում է ծան­րակ­շիռ մնալ: Լ­րագ­րող­ներն էլ, բնա­կա­նա­բար, փոր­ձե­ցին Ա­լե­նից պար­զել, թե ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված նրա այդ կար­ծի­քը, թե՝ կա­րող է եւ չգնալ: Այ­սինքն, «կա­րող է հի­վան­դա­նալ քո­վի­դո՞վ»: Ա­լենն էլ միան­գա­մից մտավ ո­ճի մեջ. «Գու­ցե։ Դե, չէ՞ որ շա­տերն են հի­վան­դա­ցել։ Հնդ­կաս­տա­նի նա­խա­գահն, օ­րի­նակ…»: Վատ օ­րի­նակ էր, քա­նի որ «Հնդ­կաս­տա­նի նա­խա­գա­հի»՝ Մոսկ­վա չայ­ցե­լե­լու պատ­ճա­ռը հայտ­նի է՝ պա­ղես­տին­յան ճգնա­ժա­մը: Ա­վե­լին, այս օրե­րին հայտ­նի դար­ձավ, որ Պու­տի­նը ոչ միայն կապ­վել է «Հնդ­կաս­տա­նի նա­խա­գա­հի» հետ, այլ նաեւ լու­րեր կան ո­րո­շա­կի նոր զի­նա­տե­սակ­ներ մա­տա­կա­րա­րե­լու մա­սին:

­Կարճ ա­սած, Ա­լե­նի այդ բա­ցատ­րութ­յու­նը բա­նի պետք չէ, եւ մնում է հաս­կա­նալ, թե նա այդ ին­չի՞ց ել­նե­լով է մտա­ծում, որ վեր­ջին պա­հին Նի­կոլն այդ այ­ցը, ո­րը, ի դեպ, հաս­տա­տել է Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում, կա­րող է չե­ղար­կել: Այ­սինքն, Նի­կո՞լն է նրա մի­ջո­ցով սկսել հող նա­խա­պատ­րաս­տել այ­ցը չե­ղար­կե­լու հա­մար: Կամ մի­գու­ցե դրսի՞ց են Ա­լե­նին խնդրել՝ սկսել նման հող նա­խա­պատ­րաս­տել: Ի՞նքն է այդ­պես ցան­կա­նում, կամ կա­րո՞ղ է ինչ-որ ա­նի­մաստ մտքեր է հնչեց­նում:

­Բայց մյուս կող­մից էլ, Ա­լե­նի այդ հայ­տա­րա­րութ­յունն ա­ռանց Նի­կո­լի թե­մա­յի էլ մեծ աղ­մուկ հան­եց, հաշ­վի առ­նե­լով տա­րօ­րի­նակ վի­ճա­կը: Այ­սինքն, մինչ այդ նա հան­դի­պել էր ՌԴ դես­պա­նի հետ, ին­չի հետ կապ­ված տա­րա­ծեց տե­ղե­կատ­վութ­յուն, թե քննար­կել են եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յու­նն­երի թե­ման, ինչ­պես նաեւ՝ Մատ­վիեն­կո­յի ծրագր­ված այ­ցը: Այ­սինքն, պետք է որ բա­րիդ­րա­ցիա­կան հան­դի­պում լի­ներ: Եվ ա­հա, հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո Ա­լե­նը լրագ­րող­նե­րի հետ խո­սում է ոչ միայն Նի­կո­լի Մոսկ­վա գնալ-չգնա­լուց, այլ նաեւ սկսում է «շան լափ թա­փել» ռուս­նե­րի գլխին: Այն տրա­մա­բա­նութ­յամբ, թե՝ «Հ­յու­սի­սա­յին հա­րե­ւա­նի կող­մից» մեծ փո­ղեր են ծախս­վում Հա­յաս­տա­նում հե­ղաշր­ջում ա­նե­լու հա­մար, Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի դեմ վա­րում է հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ եւ այդ­պես շա­րու­նակ: Միայն թե այդ­քա­նից հե­տո հա­սավ այն մտքին, թե՝ Նի­կոլ Փա­շին­յա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար միան­գա­մայն ցան­կա­լի ղե­կա­վար է. «Ին­չո՞ւ է ան­ցան­կա­լի։­Մեզ հա­կա­ռակն են ա­սում»: Բայց պարզ հարց է ա­ռա­ջա­նում. ե­թե Նի­կո­լը ցան­կա­լի է, ա­պա ին­չո՞ւ պետք է փոր­ձեն Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յուն կազ­մա­կեր­պել, ինչ­պես որ պնդում էր Ա­լե­նը:

­Կարճ ա­սած, խա­ռը մտքե­րի կույտ, ո­րի տակ մեկ գիծ էր զգաց­վում՝ ռուս­նե­րը վատն են, բայց Նի­կո­լը ու­զում է գնալ Մոսկ­վա, թե­եւ լավ կա­ներ, որ հրա­ժար­վեր: Բայց հաշ­վի առ­նե­լով, որ այս հա­խուռն մտքե­րը նա սկսեց հնչեց­նել ՌԴ դես­պա­նի հետ հան­դի­պու­մից հե­տո, կա­րե­լի է նաեւ մտա­ծել, որ այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ այն­պի­սի խո­սակ­ցութ­յուն է ե­ղել, ո­րը լրջո­րեն նյար­դայ­նաց­րել է Ա­լե­նին:

Մ­յուս կող­մից, ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ Լավ­րո­վը կայ­ցե­լի Հա­յաս­տան, եւ հա­վա­նա­բար այ­ցը տե­ղի կու­նե­նա մա­յի­սի 21-ին: Այն, որ տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո Լավ­րո­վը նման այց էր ծրագ­րում, շատ ա­վե­լի վաղ էր խոս­վում: Նաեւ ա­ռիթ ու­նե­ցել ենք մեր աղբ­յուր­նե­րի լու­րե­րը փո­խան­ցել, որ դա տե­ղի կու­նե­նա այն դեպ­քում, ե­թե նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը վե­րա­փո­խեն ՌԴ-ի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ կապ­ված ի­րենց մո­տե­ցում­նե­րը: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ մա­յի­սի 21-ին այցն ի­րոք ար­դեն գո­նե նախ­նա­կան մա­կար­դա­կով ծրագր­ված է, կնշա­նա­կի, որ դրա հետ կապ­ված կա­րող են Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ ար­դեն հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բեր­վել: Այ­սինքն, ե­թե ինչ-ինչ ու­ժեր ցան­կա­նու­մ են դա ձա­խո­ղել, ա­պա պետք է պար­զա­պես ձա­խո­ղել Նի­կո­լի այ­ցը: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, կտես­նենք ար­դեն վա­ղը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին