«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք անձեռնմխելի են բոլոր իշխանությունների համար։ Օրինակ՝ 2018 թ. իշխանափոխությունից անցել է 7 տարի, իսկ փաշինյանական իշխանությունը չի կարողանում «Վեոլիա ջուր» ընկերության «սանձերը քաշել»:
Բացի նրանից, որ այս կառույցն այդպես էլ չի ցանկանում (թեկուզ՝ չի կարողանում) կանխել ջրի ահռելի կորուստները, բացի նրանից, որ ջրահեռացման համակարգին տիրություն չի անում, այն չի թարմացնում, ինչի հետևանքով, օրինակ՝ Երևանում ամեն անձրևից հետո ջրհեղեղներ են, «Վեոլիա ջուրը» սովորություն է դարձրել գարնան վերջից՝ գրեթե ողջ ամառ ու մի բան էլ ավելի, գիշերներն անջատել ջուրը: Արդյունքում Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև վաղ առավոտյան ժամը 6-7-ը մնում են անջուր։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=312498&l=am/