Երեկ տեղեկացրել ենք, որ երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդին`Ռուբենն ու կինը`Մերին, ցավալի լուրով են կիսվել: Ինստագրամյան էջում նրանք տարածել էին հաղորդագրություն`մտերիմ հարազատի` կյանքից անժամանակ հեռանալու մասին:
Պարզվում է մահացողը Ռուբենի հորեղբայրն է, ով նաև Վարդուհու քրոջ ամուսինն է: Տարիներ առաջ երկու քույր ամուսնացել էին երկու եղբոր հետ: Վարդուհու որդու համար հորեղբայրն հայրիկի նման է եղել: Այս կորուստն ընտանիքի համար չափազանց մեծ է: