Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան

Տեսանյութեր

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորթուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր ականատեսն ենք գլոբալ գործընթացների, որը չէր կարող կանխատեսել այն սերունդը, որը ձեւավորվել էր հիտլերյան նացիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի ոգով։ Նրա գնահատմամբ՝ նացիզմի վերածնունդը՝ տարբեր ձեւերով ու գաղափարական արտահայտություններով վերադառնում է միջազգային օրակարգ՝ դառնալով լուրջ սպառնալիք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

— Այս վտանգավոր գործընթացը դրսեւորվում է ոչ միայն քաղաքական կամ ռազմական ոլորտում, այլեւ՝ պատմական հիշողության ձեւափոխման, մանիպուլյացիայի եւ վերագրման ճանապարհով։ Գոյություն ունեն ակնհայտ ջանքեր՝ խաթարելու Խորհրդային Միության դերը ոչ միայն Երկրորդ համաշխարհային, այլ նաեւ Մեծ հայրենական պատերազմում։ Շատ դեպքերում սա արվում է միտումնավոր՝ մոռացության մատնելու համար այն փաստը, որ ԽՍՀՄ-ը, ի վերջո, ազատագրեց Եվրոպան նացիզմից։

Այս համատեքստում ցանկանում եմ կարեւորել մեկ ուշագրավ, բայց քիչ հայտնի փաստ։ Եթե Մեծ հայրենական պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների մասնակցությունն ուսումնասիրենք տոկոսային հարաբերակցությամբ, կտեսնենք, որ հենց հայ ժողովուրդն է տվել ամենաբարձր մասնակցության տոկոսը՝ նույնիսկ գերազանցելով ռուս ժողովրդին։ Այս հանգամանքը, կարծում եմ, պայմանավորված էր ոչ միայն Խորհրդային հայրենասիրությամբ, այլեւ հայ ժողովրդի պատմական հիշողությամբ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերապրածների միջանձնային եւ հավաքական գիտակցությամբ։ Նացիզմի գաղափարախոսությունը՝ որպես մի ազգի գերազանցության գաղափար մյուսների նկատմամբ, հայերի համար ճանաչելի էր ոչ թե տեսական մակարդակում, այլ՝ որպես ապրած ողբերգություն։

Դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին թուրքական էլիտան՝ մասնավորապես «թանզիմաթի» արեւմտամետ գործիչները, ձևավորել էին այն գաղափարը, որ միայն թուրք ժողովուրդն ունի բացառիկ իրավունքն ու կարողությունը կառավարելու Օսմանյան կայսրությունը։ Այս բացառիկության գաղափարը, որը նացիզմի ու ֆաշիզմի հիմքում ընկած առանցքային սկզբունքն է, դրսեւորվել է դեռ շատ ավելի վաղ, քան նացիստական Գերմանիան այն ինտելեկտուալացրել ու համակարգել էր։

Բացի այդ, կան ակադեմիական հիմքով լուրջ ուսումնասիրություններ, որ Հիտլերը որոշ գաղափարներ եւ մոտեցումներ վերցրել է Աթաթուրքից։ Գերմանացի հեղինակների կողմից լույս ընծայված մենագրություններում պարզ երեւում է, որ Աթաթուրքը Հիտլերի համար ընկալվում էր որպես օրինակ՝ ազգայնական պետության կառուցման տեսանկյունից։ Այդ կապը դրսեւորվում է նաեւ Լեհաստանի վրա հարձակվելուց առաջ Հիտլերի արտահայտությունում, որտեղ նա գերմանացի սպաներին ուղղված իր խոսքում փաստացի արդարացնում էր սպանդը՝ նշելով. «Տեսեք՝ ինչ արեցին թուրքերը հայերի հետ, եւ նրանք այդպես էլ չպատժվեցին»։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը դարձավ նախադեպ՝ նոր հանցագործությունների համար։

Այս համատեքստում պանթյուրքիզմը՝ որպես տուրբոազգայնական գաղափարախոսություն, վերածնունդ ապրեց հատկապես նացիստական Գերմանիայի հետ համագործակցության պայմաններում։ Երբ նացիստները հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա, Թուրքիան, կուտակելով գրեթե բոլոր զինված ուժերը Խորհրդային սահմաններին, սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին՝ հարմար պահ ընտրելու համար։ Նպատակը պարզ էր՝ մուտք գործել Հարավային Կովկաս, իրագործել «Մեծ Թուրանի» գաղափարը եւ վերահսկողություն սահմանել ողջ տարածաշրջանի նկատմամբ։

Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակը ոչ միայն բեկումնային էր ֆաշիզմի դեմ պայքարում, այլ նաեւ կանխեց թուրքական պանթյուրքիստական նկրտումները՝ փրկելով Հարավային Կովկասի ժողովուրդներին նոր ցեղասպանությունից։ Մասնավորապես՝ կանխվեց հայ ժողովրդի նկատմամբ հնարավոր ֆիզիկական բնաջնջումը, որի գաղափարական հենքերը վաղուց ձեւավորված էին պանթյուրքիստական շրջանակներում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում