Ու հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին

Ներքաղաքական

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

Ես ինձ համարում եմ Մեծ Հայրենականի հաղթանակի ժառանգ ու հայ -ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով։

Փաստորեն նիկոլականներն ու արեւմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին։

Մի բան ակնհայտ է. հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցել է ծանրակշիռ ներդրում։

Հարյուր հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Մեծ հաղթանակի։

Հայաստանն ու հայ ժողովուրդը 100-ից ավել ,իսկ ավելի կոնկրետ 114 ԽՍՀՄ հերոսներ են տվել/ 4 խորհրդա-ֆիննական պատերազմում,103-ը՝ Մեծ Հայրենականի տարիներին,իսկ 7-ը՝ անմիջապետ պատերազմից հետո /:

Անաստաս եւ Արտեմ Միկոյանների,մարշալներ Բաղրամյանի,Բաբաջանյանի ,Խանփերյանցի եւ ԽՍՀՄ ծովակալ Իսակովի անունները ոսկե տառերով են գրված Մեծ հաղթանակի տարեգրության պատմության էջերում։

Ազգային դիվիզիաներից միայն Հայկական  89-րդ Թամանյան դիվիզիան է/հրամանատար Նվեր Սաֆարյան/ մասնակցել Բեռլինի գրավմանը։

1941-1945թթ.պատերազմը մեր ժողովրդի համար հիրավի Մեծ Հայրենական էր։

Այլեւս բացահայտված փաստ է,որ Ստալինգրադում ֆաշիստների հնարավոր հաղթանակից հետո Թուրքիան պլանավորում էր անցնել սահմանն ու գրավեր Խորհրդային Հայաստանը՝ ավարտին հասցնելով ցեղասպանությունը։

Ու հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր  Մոսկվայի սիմպոզիումին։

Փաստ է նաեւ ,որ նախ եւ առաջ խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ է Եվրոպան ազատագրվել ֆաշիզմից։

Դա չգնահատելը եւ տգիտություն է,եւ՝ երախտամոռություն։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով .

Հայաստանը ունի արտաքին երկու սպառնալիք ՝ Ադդբեջան եւ Թուրքիա։

Եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 30 տարի հնարավորություն են տվել մեր երկրին հիմնականում զերծ մպալու թուրքական սպառնալիքից։

Հիշեցնեմ ,որ դեռեւս 1992-1993թթ.ՌԴ-ն առնվազն երեք անգամ խափանել է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման ծրագրերը։

Դրա մասին են վկայում արդեն գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր։

Ռուսական 102-րդ ռազմաբազան է ցայսօր հսկում հայ-թուրքական սահմանը,որի գործունեության ժամկետը 2010-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ երկարացվեց մինչեւ 2044թ։

Հենց Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միւթյան անդամ,որի դրական պտուղները մինչեւ օրս քաղում են ՀՀ քաղաքացիները։

Կրկնում եմ,հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են ՀՀ ազգային ու պետական շահերից։

Ու մենք շարունակելու ենք խորացնել ՀՀԿ- Միասնական Ռուսաստան միջկուսակցական կապերը՝ առանցքում ունենալով ՀՀ պետական շահը։

Իսկ նիկոլիստների ու արեւմտամոլների  նպատակը Հայաստանը դարձնելու հակառուսական պլացդարմ բացառապես բխում են Հայաստանի հակառակորդների ու թշնամիների շահերից։

Հայաստանը չպետք է դառնա հակառուսական պլացդարմ ու թուրքական վիլայեթ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում