Մոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է.

Ժամանակին ոստիկանությունում մի հայտնի գեներալ կար՝ Հունան Պողոսյան անուն ազգանունով. համակարգում լավ ծառայում էր, իսկական «կադրավիկ» էր՝ պաշտպանում էր պետության շահերը: Սակայն 2018-ի վակխանալիայի ընթացքում աստիճանաբար «գունափոխվեց» ու, Նիկոլի գցաց խայծը կուլ տալով, որոշեց, որ պիտի համագործակցի իշխանությունը ցավթածների հետ:

Մոռանալով իր համազգեստն ու ուսադիրը՝ Պողոսյանը «դըմփ-դըմփ հու» էր անում Կապանում, երբ իրեն Նիկոլը Սյունիքի մարզպետ էր նշանակում՝ հոգու խորքում թերևս իմանալով, որ միևնույնն է, մի օր այդ ամենն իր դեմ է աշխատելու, քանի որ Նիկոլի հիշաչար տեսակը ոչինչ ու ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Ասել է թե, նիկոլական մամլիչի ուղտը չոքեց նաև Պողոսյան Հունանի դռանը:

Նման դեպքերում փաստ է այն, որ Պողոսյանը, ում նշանակման ժամանակ Նիկոլը հայտարարում էր, թե «երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքն ավարտված չպետք է համարի», պետք է առերեսվի այն իրականության հետ, որ իր համար հետաքրքիր կյանքը նոր է սկսվում:

Եվ սա հերթական վկայությունն է այն ճշմարտության, որ ցանկացած ոք, ով ժամանակավոր հարմարության ու անձնական շահի համար հրաժարվում է պետական մտածողությունից, համակարգից ու գործընկերներից՝ ի վերջո միայնակ է մնում «հեղափոխական» մեխանիզմի ճզմիչի տակ։ Փաշինյանի մոտ ոչ մի անձ չի կարող «պլստալ»՝ թեկուզ ժամանակավոր օգտակար լինի։ Հավատարմությունը նրա համար գործիք է, ոչ արժեք, իսկ մեխանիզմը սնվում է հենց սեփական սպասարկուներով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում