Կրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա է

Հասարակություն

Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են ոչ միայն Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը այլ նաև հայտնաբերել են մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը։ 

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 5-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ հրապարակում ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հարակից բնակելի շենքերից մեկից կրակոցներ են արձակել։

Տեղում նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ս․-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ս․-ն, իսկ «Toyota Camry» ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն։

Շենգավիթի ոստիկանները պարզել են նշված անձանց գտնվելու վայրը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինները ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ժամեր անց Շենգավիթի ոստիկանները պարզում են դեպքի վայրին հարակից շենքերից որ բնակարանից են կրակոցներ արձակել և բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժնին է ներկայանում Երևանի բնակիչ 42-ամյա Վահագն Գ․-ն և 15-ամյա Արամ Խ․-ն։

Վահագն Խ․-ն ոստիկաններին է ներկայացնում «Մակարով» տեսակի ատրճանակի նմանվող զենք և հայտնում է, որ այդ օրը գիշերը նշված զենքով պատուհանից իր որդին է օդ կրակել, երբ տեսել է, որ 3 հոգի վիճաբանում և քաշքշում են իրար ու նրանց վախեցնելու նպատալով է օդ կրակել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը Շենգավիթի ոստիկանությունը ներկայացրել է քննչական բաժին։

https://iravunk.com/sim/?p=312381&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան