«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Տնտեսություն

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։

Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։

Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։ Նպատակ ունենալով ադապտացնել թվային ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը և արհեստական բանականությունն մեր ապագային, ֆորումի կազմակերպիչները փորձում են հնարավորինս լայն լսարանին ծանոթացնել այս անհրաժեշտ միտումների և տեխնոլոգիաների հետ։

Նախաճաշի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ներկայացվեց Silicon Mountains-ի պատմությունը, փորձն ու ձեռքբերումները 2019-ից ի վեր, քննարկվեցին Լոռիում ներկայացվելիք թեմաները, առաջարկվեցին գործիքներ ու կոնտեքստ՝ տեխնոլոգիական բովանդակությունը հանրամատչելի դարձնելու համար։

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի կազմակերպիչների, խոսնակների ու լրագրողների քննարկումը համակարգում էր «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն» պանելի մոդերատոր, «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր Գայանե Մանուկյանը։

Նախաճաշի մասնակիցների թվում էին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Յանդեքս» Հայաստան և Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը։

«Silicon Mountains-ը տեխնոլոգիական ֆորում է, սակայն այն միայն տեխնոլոգիական համայնքի համար չէ։ Այն նախատեսված է և՛ գործարարների, և՛ դպրոցականների, ինչպես նաև ցանկացած քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ՏՀՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլ նաև երկրի զարգացման գլխավոր լոկոմոտիվը և գործիքը։ Շատ կարևոր է նման ֆորում անցկացնել մարզում, որովհետև այնտեղ առկա է ավելի մեծ զարգացման պոտենցիալ, քան Երևանում», - ասել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Նման միջոցառումների անցկացմանն աջակցելու մեր հիմնական նպատակն է տեխնոլոգիաների մասին քննարկումներն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնել մեր երկրի համար։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, որ բոլորիս ապագան տեխնոլոգիաների հետ է կապված։ Վստահ եմ, որ զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում կարող է շատ մեծ լինել, եթե տեխնոլոգիական ու լրագրողական համայնքների միջև լինի փոխըմբռնում ու ընդհանուր նպատակի շուրջ համաձայնություն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս միջոցառումը միայն տեխնոլոգիաների մասին չէ. այն ծանրության կենտրոնը տարածաշրջան տեղափոխելու, գիտելիքների բացերը լրացնելու և Հայաստանի թվային ապագան միասնականորեն կառուցելու մասին է։ 2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումներից մեկը։ Այս տարի մեր հիմնական ուղերձը հստակ է. նորարարությունը պետք է լինի ներառական, և թվային փոխակերպումը պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր անկյուն։ Ահա այս պատճառով Silicon Mountains-ը գնում է Լոռի», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի շրջանակում տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով՝ թվայնացման վերաբերյալ տարբեր տնտեսական ոլորտներում և կիբեռանվտանգության աճող նշանակության մասին արհեստական բանականության դարաշրջանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան