«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղել

Ներքաղաքական

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ցավակցագիր է հղել ականավոր ռադիոֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ  Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ։

«Սիրելի տիկին Ռենային, Մարտիրոսյան ընտանիքի անդամներին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահ պարոն Աշոտ Սաղյանին՝

Ցավով տեղեկացա, որ իր երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր ժամանակների մեծանուն հայը, գիտության մեջ միջազգային ճանաչում ունեցող, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով խոր հետագիծ է թողել ճշգրիտ գիտությունների զարգացման ասպարեզում։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները, կիսում եմ ձեր վիշտը և խոնարհվում նրա պայծառ հիշատակի առջև։

Ռադիկ Մարտիրոսյանը կրթական, գիտական գործի հմուտ կազմակերպիչ էր, ով երկար տարիներ Երևանի պետական համալսարանի ռեկտորն էր, ապա 15 տարի լավագույնս ղեկավարեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել և իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է հայրենի Արցախ աշխարհում։ Նա այն երջանիկներից է, ով հնարավորություն է ունեցել վայելելու Արցախի չնաշխարհիկ բնությունը, անդնդախոր ձորերն ու լեռները, ըմբոշխնելու Տիգրանակերտի, Ամարասի, Գտչավանքի, Հակոբավանքի խորհրդավոր հմայքն ու բազմադարյան պատմության խորին խորհուրդը։

Մանուկ հասակից նրան գրավել են Ղարաբաղի պայծառ ու աստղազարդ երկինքը, մթության մեջ լուսարձակող աստղերի կախարդական խաղը։ Այդ մտքերն ու ապրումները, ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ անսահման սերը նրան բերել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որը փայլուն ավարտելուց հետո շարունակել է իր պրպտումները ռադիոֆիզիկայի, աստղագիտության ոլորտներում և անխոնջ գիտնականի իր ճանապարհը սկսելով որպես ավագ գիտաշխատող՝ դարձավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Նա ավելի քան 50 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում և երիտասարդությանը տարել ռադիոֆիզիկայի ու աստղագիտության բարդ ու հետաքրքիր աշխարհ, նրանց ծանոթացրել քվանտային ուժեղացուցիչների ստեղծման հնարավոր եղանակներին, ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման և այլ խրթին տեխնոլոգիաներին։

Մարտիրոսյանը ոչ միայն իր գործի գիտակ էր, հմուտ մանկավարժ, այլև ուսանողների խորհրդատուն ու բարեկամը։ Ռադիկ Մարտիրոսյանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ մեր սերտ համագործակցությունը սկսվեց 2008թ․ հոկտեմբերի առաջին օրերին, երբ հիմնադրվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը և նրա բայրացկամ վերաբերմունքի և պետական մտածողությւան արդյունքում ՝ ՀՀ ԳԱ ակադեմիան դարձավ մեր կարևորագույն հենասյուներից մեկը և սիրով համաձայնվեց հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված բոլոր ինստիտուտներում բացել Սփյուռքի բաժին և համատեղ ջանքերով զբաղվել Սփյուռքի տվյալ ոլորտի ուսումնասիրման հարցերով և համատեղ տպագրել մոտ 100 գիտական աշխատություն։

Ռադիկ Մարտիրոսյանը իր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված, հայրենասեր և մարդասեր գիտնական-մտավորական էր, որի անունն ու գործը վառ կմնա մրա հարազատների, նրան ճանաչողների, ակադեմիական հանրության, նրա սաների սրտերում։ Ափսոս, հազար ափսոս․․․․ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», - գրել է Հրանուշ Հակոբյանը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան