ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ

Վերլուծություն

Ի­հար­կե, խո­սե­լով Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի եւ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին (Տե´ս նաեւ https://www.facebook.com/no.namer.1213/), ոչ մի պա­րա­գա­յում չի կա­րե­լի ու­շադ­րութ­յու­նից դուրս թող­նել թուր­քա­կան գոր­ծո­նը: Բայց ա­մեն ինչ գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է նմանվ­ում նրան, որ այդ թուր­քա­կան գոր­ծոն աս­վա­ծը հենց այս պա­հին լուրջ փոր­ձութ­յու­ննե­րի ա­ռաջ է, եւ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­ների վատ­թա­րա­ցու­մը հա­զիվ թե այս պա­հին Էր­դո­ղա­նի պլան­նե­րի մեջ է:

Բայց նախ հի­շենք Ա­լիե­ւին, ով զրկվեց Բաք­վում Նե­թան­յա­հու­ին ըն­դու­նե­լու «եր­ջան­կութ­յու­նից»: Հիմ­նա­կա­նում շրջա­նառ­վում է այն վար­կա­ծը, որ Ի­րա­նի նա­խա­գա­հի Բա­քու եւ Ալիե­ւի՝ Մոսկ­վա այ­ցե­րի ա­րան­քում ծրագր­ված Նե­թան­յա­հու­ի այ­ցի հիմ­նա­կան ի­մաս­տը Հեյ­դա­րո­վի­չին «սխալ ուղ­ղութ­յու­նից հետ պա­հե­լու» փորձն էր: Բայց ա­հա, սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի սրա­ցում­նե­րը պատ­ճա­ռա­բա­նե­լով, Նե­թան­յահուն չե­ղար­կեց Բա­քու այ­ցը: Ի­րա­կա­նում պատ­ճա­ռը սի­րիա­կան սրա­ցում­նե՞րն էին, թե՞ մի­գու­ցե այս ըն­թաց­քում Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը ստա­ցել է ներ­քին ազ­դակ­ներ, որ պետք չէ հա­րավ­կով­կաս­յան գոր­ծե­րին մի­ջամ­տել. այս­տեղ, ի­հար­կե, մեծ հար­ցա­կան կա:

Բայց, ա­մեն դեպ­քում փաս­տենք, որ Սի­րիա­յում հեր­թա­կան ան­գամ լուրջ սրա­ցում­ներ են: Ա­մեն ինչ սկսեց այն բա­նից հե­տո, երբ սի­րիա­կան ա­հա­բեկ­չա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­նու­նից ինչ-որ խմբեր սկսե­ցին հար­ձակ­վել դրուզ­նե­րի վրա` Դա­մաս­կո­սի հա­րա­վա­յին բնա­կա­վայ­րե­րում: Դ­րուզ­նե­րը, հի­շեց­նենք, Սի­րիա­յի հա­րա­վա­յին գո­տում եւ Իս­րա­յե­լի հյու­սի­սում բնակ­վող ազ­գութ­յուն են: Եվ դրու­զա­կան լավ զին­ված խմբեր, այդ թվում՝ Իս­րա­յե­լից, սկսե­ցին ա­րա­գո­րեն տե­ղա­շարժ­վել Դա­մաս­կոս` ցե­ղա­կից­նե­րին օգ­նութ­յան: Սի­րիա­յի ղե­կա­վար, ճա­նաչ­ված ա­հա­բե­կիչ Ջու­լա­նին իր հեր­թին զին­յալ­ներ ու­ղար­կեց դրուզ­նե­րի դեմ: Ու ան­մի­ջա­պես մի­ջամ­տեց Իս­րա­յե­լը` սկսե­լով ա­վիա­ցիոն եւ ա­նօ­դա­չու­նե­րի մասշ­տա­բա­յին հար­ված­ներ հասց­նել Սի­րիա­յի «իշ­խա­նա­կան» ու­ժե­րին: Թուր­քիան փոր­ձեց մի­ջամ­տել, սա­կայն Թել Ա­վի­վի պա­տաս­խա­նը կոշտ էր՝ կհար­վա­ծեն: Ան­գամ այդ մա­սին տե­ղե­կաց­րին ԱՄՆ-ին:

Ի­մաս­տա­յին ա­ռու­մով պատ­կերն այն է, ին­չի մա­սին քա­նիցս խո­սել ենք. Իս­րա­յելն ա­մեն ին­չի դի­մե­լու է, որ դրուզ­նե­րի բնա­կեց­ման գո­տին վերց­նի իր ու­ղիղ վե­րահս­կո­ղութ­յան տակ, եւ այդ վե­րահս­կո­ղութ­յու­նը կհաս­նի մին­չեւ քրդաբ­նակ գո­տի: Իսկ որ դրա հա­ջորդ քայ­լը կդառ­նա Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը, ար­դեն կաս­կա­ծի տե­ղիք չի տա­լիս (իսկ այդ դեպ­քում Ադր­բե­ջա­նը, որ­պես նավ­թի մա­տա­կա­րար, Իս­րա­յե­լի հա­մար կկորց­նի իր նշա­նա­կութ­յու­նը): Ու դրա հա­մար ար­դեն ստեղծ­ված է լուրջ հիմք՝ Սի­րիան զավ­թած Ջու­լա­նիի ա­վա­զա­կախմ­բե­րը ցե­ղաս­պա­նե­ցին քրիս­տոն­յա­նե­րին, ա­լա­վի­նե­րին, հի­մա էլ դրուզ­նե­րի հերթն է: Բայց դրուզ­նե­րը Իս­րա­յե­լի քա­ղա­քա­ցի­նե­րի հայ­րե­նա­կից­ներն են, եւ Իս­րա­յե­լը նրանց պաշտ­պա­նե­լու «բո­լոր ի­րա­վունք­ներն ու­նի»: 

Սի­րիա­կան «իշ­խա­նութ­յուն­նե­րը», ի­հար­կե, Իս­րա­յե­լին դի­մադ­րե­լու ո­րե­ւէ շանս չու­նեն, ա­ռա­վել եւս, որ Նե­թան­յա­հուն կան­խավ ոչն­չաց­րեց գործ­նա­կա­նում այն ողջ ռազ­մա­կան պո­տենց­իա­լը, ո­րը մնա­ցել էր Ա­սա­դից: Արդ­յուն­քում, Ջու­լա­նիին մնում է դի­մել իր հո­վա­նա­վո­րի` Էր­դո­ղա­նի ա­ջակ­ցութ­յա­նը: Միայն թե Էր­դո­ղա­նը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է սեղմ­վում սի­րիա­կան թա­կար­դում: Մի կող­մից, կա­րող են նո­րից ողջ ծա­վա­լով վե­րա­գոր­ծարկ­վել ներ­թուր­քա­կան խժդժութ­յուն­նե­րը, ո­րոնց ա­ռանց­քա­յին կազ­մա­կեր­պիչ­նե­րը, գաղտ­նիք չէ, որ սերտ կա­պե­րի մեջ են հրեա­կան կոնկ­րետ կենտ­րոն­նե­րի հետ: Մ­յուս կող­մից, Ջու­լա­նիին այս ան­գամ էլ ա­ջակ­ցելն է ծանր հար­ված հասց­նե­լու Էր­դո­ղա­նի ար­տա­քին վար­կա­նի­շին՝ «դրուզ­նե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նով»: Իսկ ե­թե քայ­լեր չձեռ­նար­կի, գրե­թե միան­շա­նակ է, որ Իս­րա­յե­լը շատ ա­րագ վե­րահս­կո­ղութ­յան տակ կվերց­նի սի­րիա­կան ողջ դրու­զաբ­նակ հատ­վա­ծը` Դա­մաս­կո­սից հա­րավ եւ մին­չեւ Եփ­րա­տի ա­րեւմտ­յան ա­փե­րը: Իսկ ա­րե­ւել­յան ա­փե­րին, կրկնենք, ար­դեն քրդերն են:

Իսկ «քայ­լեր ձեռ­նար­կել» աս­վա­ծը մեկ տեսք ու­նի՝ ու­ղիղ բախ­ման մեջ մտնել Իս­րա­յե­լի հետ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ի նա­խա­պատ­վութ­յու­նը հենց Իս­րա­յելն է լի­նե­լու:

Այս ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նին, կրկնենք, մնում է միայն լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ պահ­պա­նել Ռու­սաս­տան-Ի­րան ա­ռանց­քի հետ, հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի սուր հա­կա­մար­տութ­յու­նը շա­րու­նակ­վում է: Բայց հարց է՝ դա կօգ­նի՞: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­րեկ Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է ճա­նա­չել խա­ղաղ մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա ու­նե­նա­լու Ի­րա­նի ի­րա­վուն­քը, ո­րը կա­րող է կտրուկ ա­րա­գաց­նել Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Այս ֆո­նին, երբ Նե­թանյա­հուն հրա­ժա­րվում է ադր­բե­ջա­նա­կան այ­ցից, Մոսկ­վա­յում եւ Թեհ­րա­նում կա­րող են ըն­կա­լել, որ­պես «մա­տի եւ մա­տա­նու ա­րանք չմտնե­լու» ժեստ, եւ դա միան­գա­մայն տե­ղա­վոր­վում է Մոսկ­վա-­Վա­շինգ­տոն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նութ­յան մեջ:

Մ­նում է միայն, որ տե­ղից շարժ­վի ԱՄՆ-­Չի­նաս­տան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման, որ­տեղ, նման է, որ նո­րից Մոսկ­վան ու­նի միջ­նոր­դա­կան դեր: Եվ այն, որ նա­խա­գահ Սին ե­ռօր­յա այ­ցով ժա­մա­նում է Մոսկ­վա, հենց այն­պես, օ­դից չըն­կավ:

Մի խոս­քով, միան­գա­մայն ակ­տիվ եւ մասշ­տա­բա­յին զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում, ո­րոնք ի­րոք կա­րող են փո­խել աշ­խար­հի քա­ղա­քա­կան դեմ­քը:

https://iravunk.com/sim/?p=312348&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան