ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հայրենակցական միության նախագահի ընտրությունը վատ նախադեպ եմ համարում. Բալասանյան

Ներքաղաքական

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում, որը նախատեսված է ակադեմիական, գիտակրթական նպատակների համար՝ անցկացվել է «Տավուշ» հայրենակցական միության համագումարը, որի ընթացքում նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որը ծնունդով Չինարի գյուղից է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ, տավուշցի ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Դուք, լինելով ծնունդով Տավուշից, մասնակցե՞լ եք «Տավուշ» հայրենակցական միության համագումարին եւ նախագահի ընտրությանը:

— Միանգամից ասեմ, որ չեմ մասնակցել: Քանի որ այս հարցով շատ են դիմել ինձ, հարկ եմ համարում պարզաբանել, որ «Տավուշ» հայրենակցական միությունը բաղկացած է նախկին Շամշադինի շրջանի ազգաբնակչությունից, եւ դա մարզի մյուս բնակավայրերի հետ որեւէ կապ չունի: Հետեւաբար, ես լինելով ծագումով Տավուշի մարզից, բայց ոչ Շամշադինից, բնականաբար, այդ հայրենակցական միության անդամ չեմ: Պարզապես, անունն է խառնաշփոթ առաջացնում:

— Այդուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ համագումարն ու ընտրությունը տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում:

— Ինձ համար մի փոքր տարօրինակ է առհասարակ հայրենակցական միության նիստի անցկացումը Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի դահլիճում, քանզի այդտեղ անցկացվում են բացարձակապես ԵՊՀ գիտխորհրդի նիստերը եւ այն բարձրաստիճան պատվիրակությունների ընդունելությունները, որոնք պարբերաբար ժամանում են համալսարան: Խոսքը ե՛ւ տարբեր համալսարաններից, ե՛ւ պետական տարբեր կառույցներից ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների մասին է: Իսկ հայրենակցական միության նախագահի ընտրության կազմակերպումը ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում վատ նախադեպ եմ համարում, որովհետեւ սա կարող է դոմինոյի էֆեկտ ստանալ: Մյուս հայրենակցական միությունները եւս կարող են չդիմանալ «գայթակղությանը» եւ իրենք եւս որոշեն ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հավաքներ ու նիստեր անցկացնել:

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ ընտրվեց Ռոմանոս Պետրոսյանը, որը թեպետ Չինարիից է, բայց այնտեղ հաստատ չի բնակվում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Գիտեք, սովորաբար հայրենակցական միության ղեկավարը լինում է մարդ, ով կա՛մ պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, կա՛մ գիտական շատ բարձր կոչում եւ ճանաչում ունի: Հաշվի առնելով, որ «Տավուշ» հայրենակցական միության  նորընտիր նախագահը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն է, սա օրինաչափ եմ համարում: Մեծ հաշվով՝ նշանակություն չունի եւ երբեք էլ չի ունեցել, թե տվյալ մարդն ապրում է արդյոք հայրենի գյուղում, թե՝ ոչ: Հաշվի է առնվում նրա ծագումը, որ Շամշադինի տարածաշրջանի գյուղերից է եւ հետեւաբար ունի հնարավարություն դառնալ «Տավուշ» հայրենակցական միության նախագահ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=312280&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան