ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին
Ներքաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:
https://iravunk.com/sim/?p=312237&l=am/