Վրացական «Մեդեա»-ն «Արմմոնո»-ում վերածվեց համընդհանուր ապրումի

Մշակութային

Ի՞նչ է կատարվում այն ժամանակ, երբ դիցաբանական հերոսուհին դուրս է գալիս լեգենդից եւ հայտնվում իրականության դաժան պատերի ներսում։ Վրաստանից Երեւան ժամանած դերասանուհի ՄԱԴՈՆԱ ՇՈՒԲԻԹԻՁԵՆ մոնոներկայացումների «Արմմոնո» 23-րդ միջազգային փառատոնին ներկայացավ Ժան Անույի «Մեդեա»-յով»՝ խորապես դրամատիկ ստեղծագործությամբ, որը ներկայացնում է ոչ թե առասպելական հզոր կնոջը, այլ՝ հոգով ջարդված, բայց ներսում չկոտրված մարդու պատմություն։

Բեմադրիչ Ռաժդեն Կերվալիշվիլու տեսլականով ստեղծված ներկայացման մեջ Մեդեան այլեւս դիցուհի չէ, այլ օտար երկրում ապրող, կարոտով ու ցավով տառապող կին։ Նա չի պայքարում հանուն հերոսական վրեժի, այլ փորձում է գոյատեւել՝ ֆիզիկական աշխատանքով՝ հիշողությունների բեռի ու կորստյան ցավի տակ կքած։ Երեխաների մահը, սիրո դավաճանությունը, կյանքի փլուզված պատերը նրան հանգիստ չեն տալիս, սակայն նա դեռ կա: Մեդեայի առաքելությունը շարունակվում է՝ որպես հավաքական կին-ճակատագրի խորհրդանիշ, որը երբեք չի լռում, քանի դեռ իր ներսում կա վառվող կրակ։

«Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ ՌԱԺԴԵՆ ԿԵՐՎԱԼԻՇՎԻԼԻՆ ասաց, որ այս ներկայացումով ուզում էին ցույց տալ ոչ թե լոկ հայտնի լեգենդն, այլ մի պարզ վրացի կնոջ պատմություն, ով իր ճակատագրական սիրո պատճառով հայտնվել է այսպիսի իրավիճակում։

«Գիտեք, շատ կանանց մոտ կա նման ողբերգություն՝ սեր, որը նրանց համար ճակատագրական է եղել եւ ձեւավորել է նրանց ապագան։ Կինը, այդուհանդերձ, մի նուրբ, զգայուն հոգի է, եւ հավանաբար մենք՝ տղամարդիկ, պետք է ավելի լավ հասկանանք նրանց: Հենց սա է թերեւս ուղերձը ներկայացման: Այնպես որ, չեմ ասի, թե սա ինչ-որ ֆեմինիստական ուղերձ է, այլ պարզապես մարդկային է», - ընդգծեց Կերվալիշվիլին եւ գոհունակություն հայտնեց հայ հանդիսատեսից, որ այդքան սրտանց ընդունեցին ներկայացումը, եւ նույնիսկ վրացախոսներ կային, որոնք հուզվեցին:

«Այս ամենը մեզ համար նույնքան հուզիչ էր, որ հանդիսատեսն այդքան ջերմ ընդունեց: Չնայած ներկայացումը վրացերեն է, բայց բոլորը գիտեն Մեդեայի մասին լեգենդը, եւ փաստորեն, բոլորին էլ հասկանալի էր», - նշեց նա։

Ի դեպ, վրացի ռեժիսորը ոգեւորությամբ ասաց, որ իրենք էլ փորձում են հնարավորինս շատ ներկայացումներ դիտել «Արմմոնո»-յի շրջանակում՝ լինի լեհական, ռուսական, թե՝ այլ:

«Ինձ շատ է դուր գալիս այս փառատոնը, որտեղ առաջին անգամ չեմ: Թե՛ կազմակերպչական տեսանկյունից, թե՛ ջերմ ընդունելության առումով, ամեն ինչ հրաշալի է», - ընդգծեց նա:

Նշենք, որ ներկայացմանը ներկա էր նաեւ Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի ղեկավար ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՄՉԵՎԱՁԵՆ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ շատ հաճելի էր եւ հետաքրքիր ներկա լինել այս ներկայացմանը՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում:

«Ես կարծում էի` Թիֆլիսի թատրոնից են եկել, պարզվում է՝ Լագոդեխի թատրոնն է: Նրանք Երեւանից էլ գնալու են Մակեդոնիա, շարունակում են իրանց հյուրախաղերը», - նշեց նա:

Սվետլանա Նամչեւաձեն նաեւ ընդգծեց, որ ամեն տարի սիրով են մասնակցում «Արմմոնո» փառատոնին:

«Շատ լավ է, որ Հայաստանում այս ավանդույթը շարունակվում է, եւ մեզ՝ այստեղ ապրող վրացիներիս համար շատ հաճելի է, որ գալիս ենք եւ լսում մեր հայրենի ու մայրենի լեզուն։ Շնորհակալություն հատկապես փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, որ միշտ մեզ տեղյակ է պահում եւ հրավիրում է», - նշեց Հայաստանի «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի ղեկավարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում