Երիտասարդների ԱԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ
ՍպորտՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հարթակ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչները:
Երևանի ժամանակով 01:00-ից հարթակում կլինի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Էմմա Պողոսյանը, որը ելույթ կունենա 81 կգ քաշային երիտասարդների պայքարում:
Ժամը 03:30-ից էլ պայքարի մեջ կմտնի Հարություն Հովհաննիսյանը, որը հանդես կգա +102 կգ քաշային պատանիների պայքարում:

