Մայիսի 8-ին աշխատանքը կարող եք 1 ժամ շուտ ավարտել․ իրազեկում
Օրացույց
Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մայիսի 9-ին նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, որը ոչ աշխատանքային օր է:
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, ապա մայիսի 8-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:
https://iravunk.com/sim/?p=312142&l=am/