Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլ խփեց Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլի 7-րդ տուրի տնային խաղում:
«Ֆարուլը» 1-0 հաշվով հաղթեց «Գլորիային», 23-ամյա Գրիգորյանը 13-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց հաղթական գոլը:
«Ֆարուլը» 30 միավորով երկրորդն է, մեկ միավորով է հետ առաջատարից: