«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ

Մշակութային

Ի՞նչ հնարքներ միայն չի փորձի մայրը, որպեսզի իր դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հեշտ հանձնվողներից չէ․ նա վճռել է պահել իր ազատությունն ու անկախությունը՝ ցանկացած գնով։ Այս անզիջում պայքարը մոր ու դստեր միջեւ վերածվում է խենթ ու հումորային պատմության, որտեղ ամեն մի նոր քայլ՝ իբր իրավիճակը կարգավորելու համար, միայն ավելի է խճճում արդեն իսկ բարդ հարաբերությունները։ Վերջում ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից՝ վերածվելով իրադարձությունների բուռն կծիկի, որն ավելի է թեժանում տեսարանից տեսարան։

Հենց այս մասին է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում բեմ բարձրացած նոր էքսցենտրիկ կատակերգությունը՝ «Ինչպես չամուսնանալ…»։ Պիեսի հեղինակը Միխայիլ Հեյֆեցն է, թարգմանությունն իրականացրել է Կարո Վարդանյանը։ Առաջնախաղից հետո բեմադրիչ ԳՈՀԱՐ ՓՈՔՐԻԿՅԱՆԸ բացահայտեց ներկայացման ստեղծման հետաքրքիր մանրամասները։

— Տիկին Փոքրիկյան, կպատմե՞ք ներկայացման մասին՝ ինչպե՞ս առաջացավ հենց այս գործը բեմադրելու գաղափարը, ինչպե՞ ս  սկսեցիք աշխատանքները։

— Սովորաբար, նախ ընտրում եմ պիեսը, այնուհետ՝ դերասանական կազմը։ Այս անգամ ինձ հետաքրքրեց հեղինակը՝ Միխայիլ Հեյֆեցը, առանձնակի ուշադրություն եմ դարձնում իր պիեսներին: Ցանկությունս մեծ էր, նրա որեւէ ստեղծագործություն համադրել մեր թատրոններից որեւէ մեկի հետ ու բեմադրել: Այնպես ստացվեց, որ առաջարկս ընդունվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից, ինչից հետո էլ դերասանական կազմը որոշվեց՝ ըստ պիեսի պահանջների։ Արդյունքում ստացանք այն, ինչ տեսաք բեմում։

— Հայաֆիկացրե՞լ եք պիեսը։ Փոփոխություններ եղե՞լ են։

— Շատ քիչ, ոչ թե հայաֆիկացրել ենք, այլ ավելի համընդհանուր ենք դարձրել: Միայն անուններն ենք փոխել: Պիեսի թեման այնպիսին է, որ այն արդեն իսկ հայաֆիկացված է: Սերունդների բախումը, մայրերի ու դուստրերի վեճերն այնքան ներհուն է մեր իրականությանը, որ թվում է՝ հենց հայ հասարակության համար է գրված։ Սա էլ հենց ինձ գրավեց։

— Այս պայքարին հանգուցալուծում, կարծես թե, չկա։ Չե՞ք փորձել ռեժիսուրական լուծում տալ։

— Լուծումը պետք է լիներ այն, որ վերջապես հայտնվեր փեսացու, եւ աղջիկն, ի վերջո, ամուսնանար: Բայց, քանի որ նա դեռ հոգեբանորեն պատրաստ չէր այդ քայլին, ըստ պիեսի, այս հարցը, պայքարը, կոնֆլիկտը շարունակում են մնալ նույն շրջապտույտի մեջ։ Ես փորձել եմ բեմում փոխանցել հենց սա՝ թե ինչպես հարաբերությունները չեն հանգուցալուծվում, երբ երկուստեք չկա պատրաստակամություն փոխզիջման։

— Կարո՞ղ ենք ասել, որ այս ներկայացումը նաեւ որոշակի առումով մեսիջ էր մայրերին ու դուստրերին։

— Այո, միանշանակ։ Ներկայացումը ցույց է տալիս, թե ինչ բարդ իրավիճակների մեջ են հայտնվում երեխաները, երբ ծնողները փորձում են վերահսկել նրանց կյանքը։ Բայց միաժամանակ մեսիջ կա նաեւ երեխաներին. պետք է փորձել հասկանալ ծնողներին էլ։ Երկուստեք փոխզիջում պետք է լինի, առանց դրա ընտանիքում համերաշխություն չի կարող լինել։

 — Ներկայացումը համալրելո՞ւ է Հ . Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը:

— Այո, այն արդեն խաղացանկային է։ Մոտակա ներկայացումները, եթե չեմ սխալվում, մայիսի 16-ին եւ 29-ին է լինելու։ Բայց դա դեռ հստակ չէ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան