Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրականները

Տեսանյութեր

Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 7-ը Երեւանը կլցվի մեղեդիներով, հույզերով ու սիրո շնչով։ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երեւանում» խորագրով նոր ու նախադեպը չունեցող երաժշտական նախագիծը խոստանում է մայրաքաղաքի մշակութային կյանքին տալ նոր երանգներ։

Նախագիծը մեկնարկեց մայիսի 1-ին հենց Երեւանի սրտից՝ Ֆրանսիայի հրապարակից: Բայց սա սովորական մեկնարկ չէր․ այստեղից սկսվեց երաժշտական յուրահատուկ մի ճանապարհորդություն, որն այսուհետ կդառնա անջնջելի հուշ՝ թե՛ երեւանցիների, թե՛ մայրաքաղաք այցելած հյուրերի համար։

Նախագծի առանցքում հայտնի երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսն է, որը յուրաքանչյուր օր՝ ժամը 15։00-ից 17։00-ը, շրջելու է Երեւանի փողոցներով՝ երաժշտության ուղեկցությամբ։ Այդ ընթացքում ավտոբուսի ուղեւորները՝ պատահական անցորդներից մինչեւ զբոսաշրջիկներ, կունկնդրեն կենդանի երաժշտություն՝ հենց շարժման մեջ գտնվող բեմում։

Երաժշտական կատարումներով հանդես կգան Շառլ Ազնավուրի անվան քոլեջի «Երգեցողություն» եւ «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտությունների ուսանողներն ու շրջանավարտները, նախագծին հընթացս միանալու են նաեւ շոուբիզնեսյան աստղեր: Հնչելու են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ու ամեն ինչ՝ սիրո մասին։

«Այս հետաքրքիր ու իրապես նախադեպը չունեցող նախագիծը կյանքի կոչելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Բայց, ինչպես ասում են՝ յուրաքանչյուր լավ գործ ու գաղափար, միեւնույն է, իրագործելի է դառնում, որքան էլ նրան հասնելու ճանապարհը երկար է: Հատկապես կարեւորում եմ, որ այս նախագիծը երեւանյան գարնանային կոլորիտին տալու է յուրատեսակ գույն ու մթնոլորտ: Այն ավելի է գեղեցկացնելու Երեւանն ու դարձնելու է առավել երաժշտական», - ասաց Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

Նշենք, որ այս գրեթե մեկամսյա շրջայցը կդառնա ոչ միայն մշակութային տոն, այլեւ սիրո, երիտասարդության ու արվեստի շարժուն տոնակատարություն Երեւանի փողոցներում։ Նման ձեւաչափով նախագիծ առաջին անգամ է անցկացվում քաղաքում, եւ կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա գեղեցիկ ավանդույթ՝ զարդարելով մայրաքաղաքի գարնան վերջին շաբաթները։

«Դարի Ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Հովհաննիսյանն, ում առաջարկով էլ այս նախագիծը կյանքի է կոչվել, մեզ հետ զրույցում նշեց, որ առանց վարանելու կարող է ասել՝ սա նորություն է մեր քաղաքում, իսկ նախագիծն իրենք անվանում են «Բեմ՝ անիվների վրա»:

«Քաղաքը սիրո, ջերմության, համերաշխության պակաս ունի: Չարությունը որքան հնարավոր է պետք է մեզնից հեռու քշենք, իսկ երաժշտությունն ինձ թվում է՝ լավագույն դեղամիջոցն է», - ընդգծեց Հովհաննիսյանը: 

Ի դեպ, նախագծի շրջանակում կազմակերպիչների կողմից ձեռք է բերվել 100 մոլբերտ, նկարչական նյութեր, պարագաներ, կտավներ, որոնք տրամադրվելու են Շառլ Ազնավուրի անվան քոլեջի եւ արվեստի այլ դպրոցների ու քոլեջների սաներին ու նկարիչների, որոնք նախագծին զուգահեռ նկարելու են Շառլ Ազնավուր՝ իրենց պատկերացմամբ։ Բոլոր աշխատանքները հավաքագրվելուց եւ մեկտեղվելուց հետո կընտրվեն լավագույնները։

Հունիսի 7-ին նախագիծը կավարտվի համերգային ծրագրով եւ նկարների ցուցահանդեսով, իսկ նախագծի ավարտից հետո նկարները 2 օր կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում