Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Ռուսաստանում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում, որին մասնակցել են մի քանի տասնյակ երկրներից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հայաստանից պատվիրակներն էին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից` Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։ Հենց սիմպոզիումի ժամանակ իր հակահայկական ելույթով իրավիճակը լարել է ադրբեջանական պատվիրակը, ինչին ի պատասխան, հայկական կողմից ստացել է համարժեք պատասխան ինչպես ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ էքս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, այնպես էլ` ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի կողմից: Իսկ թե ելույթներից հետո՝ այն, ինչ տեսախցիկներից այն կողմ էր, որեւէ շարունակություն ունեցե՞լ է միջադեպը, ինչպե՞ս են արձագանքել ներկաներն ու կազմակերպիչները, «Իրավունք»-ը նոր մանրամասներ է պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:

Միջոցառման ավարտից հետո ադրբեջանական պատվիրակության հետ որեւէ այլ բան չեղավ: Մենք հանդիպեցինք միջոցառման նախաձեռնողների հետ, ներկայացրինք իրողությունը, որն, ըստ էության, շատ հստակ էր՝ Ադրբեջանի պատվիրակությունը, լավ իմանալով մեր մասնակցային ներկայությունը, փորձում էր թեմայից շեղվել եւ ձեւակերպումներ հնչեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ, ինչն անպատասխան չէր կարող մնալ: Նրանք գնացին սադրանքի, ինչը նաեւ կազմակերպիչների եւ ներկաների համար շատ ակնհայտ էր:

Ի դեպ, ասեմ, որ ադրբեջանական պատվիրակությունը սկզբնական շրջանում երկու հոգով էր ներկայացված: Երբ ադրբեջանական պատվիրակի ելույթից հետո նկատելի էր, որ հայկական կողմը արձագանքելու է, նրանք մի պահ դահլիճից նույնիսկ դուրս եկան, զանգերի մեջ էին, հետո արդեն պարզ դարձավ, թե ինչու: Ավելի ուշ միջոցառմանը ներկայացավ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը: Ամեն դեպքում, նա այդպես ներկայացավ: Վերջինս փորձում էր թեման իր վրա վերցնել, քանի որ պատկերացնում էին արդեն, որ պետք է արձագանք լինի: Նա ցանկանում էր խոսք ստանալ կամ որեւէ ձեւով ընդհատել մեր ելույթները, ինչն ակնահայտորեն չստացվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում