«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին

Մշակութային

ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

Մեկնարկել է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը: Այն կանցկացվի մինչեւ մայիսի 8-ը Երեւանում եւ Աբովյանում: Իսկ թե ինչ է սպասվում թատերասեր հանրությանը, «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ փակագծեր է բացում:

«Փառատոնը ներկայանում է բավական հագեցած ծրագրով ու մասնակիցների լայն աշխարհագրությամբ։ «Արմմոնո»-ն շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը եւ ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում», - ընդգծեց նա:

Ըստ Մարիաննա Մխիթարյանի` շատ կարեւոր է, որ փառատոնի շրջանակում փոքր ֆորմատով ցուցադրվում են այն միտումները, որոնք կան ժամանակակից թատրոնում։

«Մեր հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնելու, թե ուր է գնում ժամանակակից թատրոնը։ Ասեմ, որ բավական հագեցած ծրագիր ունենք, թատերասերները կարող են գտնել այն ներկայացումները, որոնք վստահաբար կսիրեն»,- մանրամասնեց փառատոնի տնօրենը եւ նշեց, որ այս տարի «Արմմոնո»-ին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Վրաստանից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 27 մոնոներկայացում, որոնցից 7-ը՝ միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կամ` վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

Մարիաննա Մխիթարյանն ընդգծեց, որ հայկական ծրագրում մասնակցում են դերասններ Ջիվան Սարգսյանը «Արեւ, լուսին ու ծով», Արման Մաթեւոսյանը «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը «Լույսին», Արմեն Արշալույսյանը «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը «Օդ», Նատալիա Հարությունովան «Հորը որոնելիս» ներկայացումնեով եւ այլք: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով՝ ոգեւորիչ է այն հանգամանքը, որ մարզային թատրոնները, դերասաններն իրենց ներկայացումներով ակտիվ մասնակցություն են ցուցաբերում փառատոնին:

«Շատ կարեւոր է նման թատերական փառատոն ունենալը։ Աշխարհը գնում է մոնոներկայացումների, կամերային ներկայացումների ճանապարհով, եւ մենք հետ չեն մնում այդ միտումներից։ «Արմմոնո»-ն 23-րդ անգամն է անցկացվում, իսկ դա նշանակում է, որ այն կայացել է ու հաստատուն քայլերով զարգանում է։ Ոգեւորում է նաեւ այն հանգամանքը, որ փառատոնի շրջանակում ակտիվ աշխատանք է տարվում մարզային թատրոնների հետ, ու փառատոնի շունչը տարվում է նաեւ հանրապետության այլ շրջաններ»,-ասաց նախարարի տեղակալը։ 

Ըստ նրա՝ մոնոներակայացման առավելությունն այն է, որ թատրոնից դուրս հնարավոր շատ վայրերում կարելի է այն խաղալ։ Դա նշանակում է, որ թատերական շունչը կարող են տանել նաեւ հեռավոր համայնքներ, ներկայացումներ խաղալ նույնիսկ բաց տարածքներում, մանավանդ, որ դրա փորձն արդեն կա։ 

Նշենք, որ փառատոնի օրերին Երեւան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ եւ փորձագետներ: Փառատոնի պատվավոր հյուրը կլինի թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ)-ի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ եւ կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան