«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել

Տնտեսություն

Կառավարության որոշումներով մի շարք ընկերությունների տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն:

 

«Եղոյանշին» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 60 մլն դրամի ներդրում սարքավորումների և 2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թվականը, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 100 մլն դրամ։

 

«Գետնառյուծ» ընկերությունը ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել սև և գունավոր մետաղական ճշգրիտ ձուլվածքների՝ թվային ծրագրավորմամբ, մեխանիկական մշակում իրականացնելու համար։ Գործունեությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33.4 մլն դրամի ներդրում հիմնական և 16.7 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 5 աշխատատեղ 93 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 752 հազ դրամ։

 

«Ֆեմլի գարդեն» ընկերությունը Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղին կից տարածքում հիմնում է 182,74 հա մակերեսով դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի, աշխատանքները գտնվում են ավարտման փուլում։ Ծրագրով նախատեսվում է շարունակել ներդրումների գործընթացը, մասնավորապես՝ այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղություններով։ Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկաներ ու սարքավորումներ՝ իրականացնելով 110 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ՝ 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 25-ի 208 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 110 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11 մլն դրամ։

 

«Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցները նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 74․4 մլն դրամի ներդրում, որից 60․9 մլն-ը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած 13․5 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։ Ներկայումս առկա է 264 աշխատատեղ 528 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 545 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան