Իրանը նախընտրում է Երևանը և Բաքուն վարեն հնարավորինս անկախ քաղաքականություն. Ինչ փաստաթղթեր են ստորագրել Փեզեշքիան եւ Ալիեւը

Հանդիպում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկօրյա այցով Բաքվում էր, ստորագրվել են տարբեր բնույթի փաստաթղթեր, ինչպե՞ս եք գնահատում այցը Իրանում, ո՞րն էր այցի հիմնական նպատակը հարցի պատասխանը եւ ոչ միայն  «Իրավունքը» փորձել է ստանալ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.

- Մեկ կողմից Ադրբեջանի վարած արտաքին աշխույժ քաղաքականությունը Չինաստանի հետ ստորագրած ռազմավարական պայմանագրից մինչև Իսրայելի հետ ռազմա-քաղաքական հարաբերությունների ավելի խորացումն ու ընդլայնումը, մյուս կողմից Ռուսաստանի մխրճվելը ուկրաինական պատերազմի ճահճում և, բնականաբար, նրա թույլ ներկայությունը Հարավային Կովկասում, Թուրք-ադրբեջանական տանդեմին էլ ավելի համարձակություն է տվել ու քաջալերել իրենց նկրտումները և մտացածին ծրագրերը տարածաշրջանում իրականացնելու համար:

Մյուս կողմից Մերձավոր Արևելքի զարգացումները բավականին թուլացրին 

Իրանի դիրքերը և Թեհրանն այսօր ձգտում է ավելի ակտիվ արտաքին քաղաքականությամբ բարձրացնել իր ազդեցությունն ու հեղինակությունը Միջին Արևելքում և հատկապես Հարավային Կովկասում:

Թեհրանը գիտակցելով հանդերձ, որ Բաքուն վաղուց ի վեր իր կողմնորոշումը դեպի Թուրքիա և Արևմուտքի որոշ շրջանակներ, ինչպես նաև Ռուսաստան ճշտել է, փորձ է կատարում լարվածությունները հնարավիրնս իջեցնել: 

- Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է իրենց հարցերը լուծեն, այս համատեքստում որքանո՞վ եք իրատեսական համարում, որ «3+3» ձևաչափը կյանքի կկոչվի:

- Ե՛վ Իրանը և՛ Ռուսաստանը գոնե այսօր Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ չունեն այն հարաբերությունները որի վրա հենվելով կարողանան իրենց ազդեցությունը պահպանել տարածաշրջանում, ուստի ամեն մեկը ուղղակի կամ անուղղակի փորձում է պաշտպանել սեփական շահերը: Նույն այդ պատճառով էլ նախագահ Փեզեշքիանը այցելեց Բաքու և հավանաբար մոտ ապագայում կայցելի նաև Հայաստան:

Թեհրանը 44-օրյա պատերազմից հետո ռուս-թուրքական համատեղ ծրագրով դուրս մնաց Կովկասից, ինչը առանց այլևայլի կարելի է նկատել ՌԴ ժամանակի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտնի խոսքում, երբ նա հայտարարեց, որ «Մենք Թուրքիայի հետ միասին հրաշալի օպերացիա իրականցրինք Ղարաբաղում»:

Ելնելով վերոնշյալ փաստերից Իրանը նախընտրում է Երևանը և Բաքուն վարեն  հնարավորինս անկախ քաղաքականություն, իսկ «3+3» ձևաչափը այն միակ պլատֆորմն է, որում Թեհրանն ըստ իրեն կարող է ինչ-որ չափով ազդեցություն գործել: Բայց, ինչպես վերևում նշեցինք, այնուամենայնիվ իմ կարծիքով այդ ձևաչափը ծնունդի պահից արդեն հիվանդ էր և ուզած-չուզած գնալու էր մահվան ճանապարհով: 

 -Իրան-Ադրբեջան հարաբերություններն այս պահին ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն են:

- Եթե Ադրբեջանի անկախության առաջին տարիներին Իրանը բավական ազդեցություն ուներ այդ երկրում, արդեն նախորդ դարի 90-ականների կեսերից, (Թեհրանի սխալ հաշվարկների ու ինչ-որ չափ նաև անտարբերության հաշվին), գնալով նա կորցրեց իր ազդեցությունը և փոխարենը Բաքուն ավելի և ավելի հայտնվեց Թուրքիայի և ապա Իսրայելի ազդեցության ներքո: Արցախյան վերջին պատերազմը փաստորեն Իրանի համար հնչեցրեց զգաստության զանգը և Թեհրանն այսօր փորձում վերագտնել իր տեղը տարածաշրջանում և բարձրացնել իր ազդեցությունը, տնտեսական և քաղաքական առումներով, ինչը կարծում եմ Հայաստանի Հանրապետության համար ևս կարող է շահավետ լինել:

https://iravunk.com/sim/?p=311899&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ