«Հրապարակ». Քվորում չկա՝ ՔՊ-ն նիստեր չի անում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երկու շաբաթ է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը վարչության նիստեր չի անում: Սովորաբար, կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի, որից հետո կուսակցության եւ վարչապետի էջերով տարածվում են նիստերից տեսանյութեր, հաղորդագրություններ։

Ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ նախօրեին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել: ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են:
Սակայն թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու բան չունի թիմի հետ, հատկապես որ դեռեւս ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչ անել մայիսի 9-ին։ Արեւմուտքը բացահայտ շանտաժ է անում, որ Մեծ հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնախմբությանը մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի, մյուս կողմից էլ Ռուսաստանն է սկսել հետեւողականորեն զբաղվել Հայաստանով, եւ եթե Փաշինյանը չմեկնի Մոսկվա, ապա կարող են նրան պատժել։

ՌԴ-ն արդեն հաստատել է Հայաստանի մասնակցության մասին, ինչպես նաեւ հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանից նույնպես մի ռազմական ստորաբաժանում կմասնակցի շքերթին, ինչպես Ադրբեջանի դեպքում է` որպես հաղթանակը կերտած հանրապետության մասնակցություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում