«Հրապարակ»․ 2 տարի պայքարեց` 5 ամիս հազիվ աշխատեց

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։ Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի  ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող:

Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, 2024 թվականի սկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

https://iravunk.com/sim/?p=311885&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան