Սրբազան պայքարի երիտասարդների պատասխանը Վահագն Ալեքսանյանին

Հասարակություն

Սրբազան պայքար-ի երիտասարդաց թևի համակարգող Սուրեն Եդոյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին.

«Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում

Սրբազան Պայքարի Երիտասարդների «ՉեմՎստահում» նախաձեռնության  շրջանակներում  իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։

Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։ 

Եվ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ` միտումնավոր  խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։

Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում` հայրենիքին և ժողովրդին։

Իսկ դուք  փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։

Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։

Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։

Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում