Պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք. Լեւս Դավթյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցն է Կապանի դրամատիկական թատրոնի դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԸ: Նրա հետ զրույցը ծավալվեց ոչ միայն մշակութային թեմաների շուրջ, այլ նաեւ բոլորի համար օրհասական դարձած երկրի վիճակի՝ ընդդիմության թույլ տված սխալներից մինչեւ իշխանության յոթ տարվա կործանարար կառավարում:

«Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ 50 ՏԱՐԵԿԱՆ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽԱԲՎԵԼՈՒ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի առիթով ասաց, որ ներկայիս ընդդիմությունն իրենց երազած ընդդիմությունն է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իսկ սխալ բան ասա՞ց: Ախր, մենք, գլխավոր հարցը թողած, ընկել ենք մանր հարցերի ետեւից: Ժողովրդի աչքերին կրկին թոզ են փչում: Ամեն բան ախր պարզ է: Իշխանությունը չի թաքցնում, որ կարող էին այնպես անել, որ ունենայինք այս նույն վիճակը, բայց առանց այսքան զոհերի: Տեսեք, ուղիղ տեքստով ասում են՝ էրեխեքին ուղարկել եմ պատերազմ՝ կեսը մահացել են, կեսը հաշմանդամ են դարձել, կեսը անհետ կորած են, իսկ մի կեսն էլ գերության մեջ են: Այսինքն՝ ասում է, որ լավ իմացել է` ելքը սա է լինելու, եւ կարող էր դա կանխել, բայց չի կանխել, որ հետո չասենք` ինչո՞ւ չպայքարեցիր: Գուցե հիմա, ինչ ասեմ, շատերի համար տարօրինակ հնչի, բայց ինձ համար իր մեջ մի փոքր հայրենասիրության նշույլ կլիներ, որ ինքը գոնե առանց այդ զոհերի եւ մնացած նշածներիս, այս վիճակի հասցներ: Սակայն հնարավոր էր նույնիսկ հաղթել պատերազմը, որովհետեւ մենք 90-ականներին ունեցել ենք ավելի վատ վիճակ, ավելի քիչ քանակությամբ զենք, ավելի քիչ քանակությամբ զինվոր, սակայն պատմությունը առհասարակ, կարծում եմ, որ կախված է լինում անհատներից: Այսինքն՝ նույն Վազգեն Սարգսյանից, Վազգեն Մանուկյանից, Մանվել Գրիգորյանից, Մոնթեից եւ մնացած զորահրամանատարներից, քանի որ անհատները կարող են բան փոխել՝ կեսը ռազմի դաշտում, կեսը քաղաքական առումով, գնան, պայմանավորվեն: Որ ասում է՝ դե մենք մտածեցինք, կամ խաբվեցինք եւ այլն, ուզում եմ ասեմ՝ ի՞նչ իրավունք ունի երկրի ղեկավարը՝ 50 տարեկան առողջ մարդը, նման հարցերում խաբվելու: Եվ ստացվում է, որ բոլորը հիմա հաշտ են այս ամենի հետ:

Հաշտ է ընդդիմությունը, հաշտ են մշակութային գործիչները, հաշտ են ստեղծագործողները

— Դե մշակութային գործիչները, հեռուստատեսության որոշ աշխատողներ, նրանք կոմֆորմիստ են, եւ իրենց համար, կարծում եմ, տարբերություն չկա, թե ով կլինի երկրի ղեկավարը: Մի տեսակ սազը ձեռքին աշուղի հոգեբանություն կա, որ կապ չունի շահի համար կնվագեն, թագավորի համար կնվագեն, թե՝ ցարի: Միայն թե նվագեն՝ փող լինի:

«ԼԱՎ, ԱՍԵՆՔ ՄԻ ՏԱՐԻ ԷԼ ԳՐԱՆՏՆԵՐ ՍՏԱՑԱՔ, ԲԱ ՀԵՏՈ՞»

Իսկ ինչո՞ւ դուք այդպես չեք մտածում, Լեւս:

— Դե ես ինքս ինձ հետ հաշտ չեմ լինի, չեմ կարողանա քնել գիշերը: Ես նույնիսկ հիմա եմ ինքս ինձ մեղադրում: Մտածում եմ, թե ինչքան հեշտ է մարդկանց, ովքեր այս ամենը տեսնում են, հասկանում են, օգտվում են ու երջանիկ շարունակում են ապրել: Չես հասկանում՝ դա սրիկայության այն բարձր սանդղա՞կն է, թե՞ դեռ էլի տեղ կա: Ախր, հիմար էլ չեն այդ մարդիկ, որովհետեւ կարող են լինել լուրջ թատրոնի ղեկավար, ունենում են լուրջ հանդիպումներ: Ուզում եմ հասկանալ` այս կյանքից ի՞նչ են տանելու: Արդեն 70-ն անց մարդիկ են՝ կենսագրություն, նույնիսկ կարողություն ունեցող: Լավ, ձեր անունից, պատվից ու կենսագրությունից բացի, այս աշխարհում ի՞նչ եք թողնելու ու ի՞նչ եք տանելու: Ասենք, մի տարի էլ գրանտներ ստացաք, բա հետո՞: Էս անտերը արդեն տեխնոլոգիաների դար է, ու հիմա որ պատմիչը ինչ ուզի, չի կարող գրել: Հիմա բացելու են ձեր զավակները եւ տեսնեն, որ դուք հայրենավաճառությամբ, սրիկայությամբ եք զբաղվել, կամ առնվազն մասնակից եք եղել այդ ամենին ձեր լռությամբ, այսինքն՝ համաձայն եք եղել եւ չեք պայքարել:

Բոլորովին վերջերս Խորեն Աբրահամյանի 90-ամյակն էր, եւ պետական մակարդակով ոչ մի տեսակի անդրադարձ չեղավ: Մեր վարպետներն էլ են արժեզրկվում

— Այո, ապրիլի 1-ին էր: Գիտեք, Մհեր Մկրտչյանի տարեդարձը եւս անտեսվեց, մինչդեռ պիտի բում լիներ: Կարելի էր փառատոներ ստեղծել, առնվազն մեկ շաբաթ ներկայացնել, լուսաբանել; Դե գիտեեք, այստեղ եւս վերանայելու բան կա: Պետք է նայենք թե ինչպես են վերաբերվում մեծերին, արտիստներին: Հիմա մի տեսակ ռուսաֆոբ հասարակություն է ձեւավորվել Հայաստանում: Ասենք, 18-19 տարեկանը ասում է՝ ամեն ինչում ռուսներն են մեղավոր: Դա ներարկել են երիտասարդների (եւ ոչ միայն) ուղեղում: Հասկանում եք` խնդիրները որտեղից են գալիս: Վերջերս մի տեղ կարդացի, ասված էր՝ մեզ նոր ղեկավար պետք չէ, մեզ նոր ժողովուրդ է պետք: Սովորական մարդուն ներարկել են, որ այս մեր անհաջողության մեջ, այս խայտառակ իրականության մեջ մեղավոր են ռուսները, նախկինները: Հանձնել են նախկինները: Ասում ես՝ եղբա՛յր, այդ քո ասած նախկինները հանձնման ժամանակ իշխանություն չեն եղել, էդ ինչպե՞ս է նախկինը հանձնել: Ասում են՝ 30 տարի առաջ են հանձնել: Դա էլ են ներարկել հասարակ ժողովրդի ուղեղը:

«ՉԵ՛Ք ԿԱՐՈՂԱՆՈՒՄ  ԿԱՄ  ՉԵ՛Ք ՈՒԶՈՒՄ` ԱՍԵ՛Ք, ԳՈՆԵ ԴՐԱՆՈՒՄ ԱԶՆԻՎ ԵՂԵՔ»

Անցյալ տարի ժողովուրդը հավաքվել էր, ավելի քան 50 հազար մարդ Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ կրկին չհաջողեցին այս իշխանությանը հեռացնելու գործում:

— Դե կրկին լավ քայլեցինք, գնացինք տուն: Դե էդ է, բոլորը ճառ ասող են, զանգ կախող չկա: Չեմ հասկանում` դա ինչի համար է արվում: Գիտե՞ք, ես ասել եմ, հեղափոխությունը նման կերպ չեն անում: Ախր, իրենք ձեւերն էլ մեզանից լավ գիտեն, հնարն էլ գիտեն: Ինչպես ասվում է «Իշխանություն» ֆիլմում. «Չես կարող ռինգում կարապի պարը պարել, կտան մռութդ կկոտրեն»: Չի լինում այլեւս այսպես՝ քայլելով, կոչեր անելով: Արցախը հանձնելուց առաջ ասում էին՝ վայ, Արցախը հեսա հանձնելու են: Հենց դրա համար էին եկել: Ձեր գործողությունները ինչպիսի՞ն են: Գնալ ճակատ-ճակատ բախում սարքել, մեկի քթից արյուն գա, մյուսի կողոսկրերը կոտրվի, բա հետո՞, գնա՞նք տուն: Չե՛ք կարողանում կամ չե՛ք ուզում, ասե՛ք, գոնե դրանում ազնիվ եղեք: Այդ պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք: Հարցեր եք տալիս, թե բա՝ պարոն Փաշինյան, Դուք եք հանձնել հողերը, նա էլ պիտի ասի՝ հա, ես եմ հանձնել, կամ կռվում եք, չանա-չանա գոռգռում, շշեր շպրտում, անցնում գնում է: Բավակա՛ն է: Ինչքան եք նստելու լսեք, թե ինչպես են ձեզ հաթաթա տալիս իշխանության անդամները:

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քվե էին իրականացնում «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները: Թղթերի վրա ստորագրում են, գցում են ինչ-որ արկղի մեջ: Արցախի փրկության համար էլ էին հավաքում նման ստորագրություններ, բայց տեսանք` ինչ եղավ

— Չգիտեմ, ընդամենը նորից տուն-տունիկ ենք խաղում: Ես կարծում եմ՝ նմանատիպ միջոցառում իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում: Շատ լուրջ ծրագիր է պետք, լուրջ ռեսուրսներ: Ես այս աղետալի վիճակի միակ փրկությունը տեսնում եմ բոլոր ընդդիմադիր գործիչների, գործարարների միավորումով: Հետո  դուք ձեր մեջ կորոշեք` ով ինչ անի, ինչով զբաղվի: Սակայն առանց այս դաշտերի միավորման, հնարավոր չէ բան փոխել: Ինձ համար զզվելի է, երբ ընդդիմադիր երկու կողմերի հայհոյանքները կարդում եմ՝ թե՛ ՀՀ երկրորդ նախագահի հասցեին, թե՛ երրորդ նախագահի հասցեին: Դա ինձ համար նենգ եւ պառակտող գործ է: Հիմա պետք է համախմբվեն, ոչ թե մեկը մյուսին հայհոյեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=311783&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ