Վարդան Ղուկասյանի շնորհիվ ավագանի դարձան, նոր հասկացա՞ն, որ նա հայհոյում է. Անուշ Գինոսյան

Ներքաղաքական

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երեւանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մեկի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշումը: Մասնավորապես` դատարանն արձանագրել է, որ ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ որոշակիության պահանջին, թե ինչպես, ում կողմից եւ ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը: Ինչպես գիտենք, նույն սկզբունքով ավագանու մանդատից զրկվել են նախկինում «Հանրային Ձայն» խմբակցության, ապա անկախ դարձած ավագանու անդամներ ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը եւ «Ալյանս»կուսակցության խորհրդի անդամ Անուշ Գինոսյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախկին անդամ ԱՆՈՒՇ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ՝ պարզելու, թե ինչպիսի սպասելիքներ ունի նա արդեն իսկ նախադեպ ունեցող գործընթացից:

Հաշվի առնելով, որ ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածությանը՝ ի՞նչ եք կարծում՝ Ձեր մանդատը ե՞ւս պետք է վերականգնվի:

— Որպես այդպիսին, հույսեր չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ նրանք ամեն բան անում են, որպեսզի օղակը նեղացնեն՝ կլինի հակակոռուպցիոնի նամակներով, թե՝ այլ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ արդարությունը վերականգնվելու է՝ թե՛ Վարդան Ղուկասյանի ձերբակալության հետ կապված եւ թե՛ ինձ եւ Անույշ Խուդավերդյանին ավագանու մանդատից զրկելու առումով:

Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով կազմակերպված հավաքներին մշտապես մասնակցո՞ւմ եք:

— Իհարկե, մասնակցել եւ մասնակցելու եմ եւ որքան էլ, որ ասեն, թե Վարդան Ղուկասյանը հայհոյում է եւ այլն, ես բազմիցս ասել եմ նաեւ քաղաքապետարանում եւ նույնը կրկնում եմ հիմա՝ երբ բուկլետները մեկնում էին բնակիչներին քաղաքային ընտրություններից առաջ, այդ ժամանակ բոլորն էլ գիտեին, որ Վարդան Ղուկասյանը հայհոյում է: Իսկ թե ինչպե՞ս ստացվեց, որ ավագանու մանդատավոր դարձան եւ նոր սկսեցին հասկանալ, որ Ղուկասյանը հայհոյում է, այ դա չեմ կարող հասկանալ: Այսինքն՝ հասան իրենց նպատակին, հետո ինչ-ինչ հարցեր իրենց ձե՞ռք չտվեց: Ես իմ պարտքն եմ համարում լինել նրա համար կազմակերպվող բոլոր հավաքներին, քանի որ եթե չլիներ ինքը եւ չլիներ նրա համբավն ու սերը ժողովրդի կողմից, ապա մենք չէին լինի ավագանի: Մեզ մաքսիմում թող ճանաչեր 500 ընտրող, բայց ոչ 22.500-ը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում