Դարչինը կարող է թուլացնել դեղամիջոցների ազդեցությունը. Food Chemistry

Հասարակություն

Դարչինը աշխարհի ամենահին և ամենատարածված համեմունքներից մեկն է, որը հայտնի է ոչ միայն իր համով, այլև բուժիչ հատկություններով։ ԱՄՆ Բնական արտադրանքի հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ դարչինի ակտիվ բաղադրիչը կարող է խանգարել դեղատոմսով դեղերի աշխատանքին։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Food Chemistry բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտողները պարզել են, որ դարչինի մեջ պարունակվող հիմնական միացությունը՝ ցինամալդեգիդն, ակտիվացնում է օրգանիզմում դեղերի նյութափոխանակության համար պատասխանատու ընկալիչները։ Դա նշանակում է, որ եթե չափից շատ դարչին օգտագործելու դեպքում, դեղամիջոցները կարող են ավելի արագ արտազատվել օրգանիզմից, քան անհրաժեշտ է, և կորցնել արդյունավետությունը։

«Եթե մարդը մեծ քանակությամբ դարչինի հավելումներ է ընդունում՝ առանց բժշկին տեղյակ պահելու, դա կարող է հանգեցնել նրան, որ դեղամիջոցը չազդի անհրաժեշտ կերպով»,-ասել է կենտրոնի ավագ գիտաշխատող Շաբանա Խանը։

Թեև առավոտյան սուրճին մի փոքր դարչին ավելացնելը մեծ բան չէ, բարձր կոնցենտրացիայի հավելումները կարող են վտանգ պարունակել, հատկապես խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար՝ սկսած շաքարախտից և հիպերտոնիայից մինչև դեպրեսիա։

Դարչինի տարբեր տեսակները նույնպես ունեն տարբեր ռիսկի մակարդակներ։ Դարչինի յուղը, որը արտաքինից օգտագործվում է որպես հակասեպտիկ կամ համեմունքային միջոց, գործնականում ոչ մի ազդեցություն չունի դեղամիջոցների վրա: Սակայն դարչինի կեղևը, հատկապես կասիա տեսակի դարչինը, որը պարունակում է կումարինի՝ բնական հակակոագուլյանտի բարձր մակարդակ, կարող է վտանգավոր լինել արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունող մարդկանց համար:

«Շրի Լանկայից ստացված իսկական ցեյլոնյան դարչինն շատ ավելի քիչ կումարին է պարունակում և, հետևաբար, համարվում է ավելի անվտանգ»,-ասում է կենտրոնի փոխտնօրեն Ամար Չիտտիբոյնան։

Գիտնականները նշում են, որ կարևոր է շարունակել ուսումնասիրել օրգանզիմի վրա դարչինի կենսաքիմիական ազդեցությունը և դեղամիջոցների հետ հնարավոր փոխազդեցությունները։ Սակայն մինչև կլինիկական փորձարկումների արդյունքները հայտնի չլինեն, հետազոտողները խորհուրդ են տալիս զգույշ լինել։

«Յուրաքանչյուր ոք, ով մտածում է դարչին օգտագործել որպես հավելում, հատկապես եթե ընդունում է դեղատոմսով դեղամիջոցներ, պետք է նախ խորհրդակցի իր բժշկի հետ»,-ասել է հետազոտության համահեղինակ Բիլ Գեռլին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում