«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանի ապազգային խոսքերը վտանգավոր են մեր ժողովրդի և պետության համար. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերմունքն ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը` այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի, սադրիչ եւ հրահրող: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:


— Ցավոք, մեզ համար նորություն չէ։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես է գալիս իր ապազգային խոսքերով ու մտքերով, որոնք ոչ միայն խորթ են ազգային արժեհամակարգին, այլեւ` վտանգավոր մեր ժողովրդի ու պետականության համար։ Նա կրկին  ավելի շատ մտահոգություն է հայտնում այն բանի շուրջ, թե ինչպես են վառվում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները, քան իրական ցավի ու ողբերգության մասին, որն ապրեց մեր ժողովուրդը Արցախում։ Նա ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ հենց այդ պետություններն էին՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք իրականացրին ցեղասպանական քաղաքականություն Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ հետեւողականորեն հայաթափելով տարածաշրջանը։ Այդ ամենը տեղի ունեցավ իր աչքի առաջ, բայց նա այդ օրերին հանդարտ կերպով հայտարարում էր, թե իրավիճակը վերահսկելի է, եւ արցախցիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Բայց մենք շատ լավ տեսանք, թե իրականում ինչ կատարվեց։ Արցախը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից, մեր պատմական հայրենիքի մի մասը դարձավ դատարկ, լուռ վկա՝ հերթական ցեղասպանության։ Սա շարունակությունն է այն քաղաքականության, որով Փաշինյանը տարեցտարի քայլ առ քայլ հեռանում էր ազգային շահերից՝ մերժելով այն արժեքները, որոնք պահում էին մեր ինքնությունը։ Նրա վերջին հայտարարությունները եւս հաստատում են՝ շարունակում է նույն ուղին։ Ավելին՝ անգամ երբ խոսում է Մեծ Եղեռնի մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառից, ինչը սառը վերաբերմունք է մեր պատմական ցավի հանդեպ։ Այդ բացթողումը նկատել են ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ՝ միջազգային շրջանակներում։ Լեմկինի համալսարանի մի շարք հեղինակավոր փորձագետներ նույնպես բարձրաձայնել են այս մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները որդեգրել են ցեղասպանության մերժման քաղաքականություն։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:     

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը