«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Хотели как лучше, получилось, как всегда». Կառավարությունը հերթական ինքնանպատակ որոշումն է կայացրել

Սպառողի անկյուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։Ըստ այդմ`

Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի: Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ: Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։ Կաթնամթերք գնելիս ուշադրություն պետք է դարձնել դարակաշարերի գույներին։

Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ։

Պարզվում է, սակայն, վերը նշվածը Կառավարության հերթական ինքնանպատակ որոշումներից է, որին անգամ իրենք չեն հետևում էդ որոշումների կատարմանը:  Արդեն երեք օր է, ինչ պետք է, որ խանութներում տարբեր գույներով տարբերակված լինեին կաթով պատրաստված կաթնամթերքը և դրա փոխարինիչով պատրաստվածները: Մինչդեռ ոչ միայն փոքր խանութներում, այլև խոշոր սուպերմարկետներում այդ պահանջը մինչ այսօր կատարված չէ, որ աշխատողներին հարցնում ենք, ասում են՝ մենք Ձեզ բանավոր կասենք, որն է կաթով, որը փոխարինիչով,: Մենք գիտենք ու ըստ իրենց «ասածի» շուկայում առկա կաթնամթերքի 98% կաթով է, մինչդեռ ավելի վաղ տարբեր հետազոտությունների շրջանակում արված լաբորատոր ուսումնասիրությիւնները բազում արտադրողների մոտ բաղադրության խախտումներ էին հայտնաբերել, երբ աշխատողին ասում ես՝ դժվար 200 դրամով վաճառվող թթվասերը մաքուր կաթից լինի, ուսերը թոթվում է ու ասում՝ ճիշտն ասած, մենք էլ չենք հավատում, բայց մեզ ասել են՝ տենց ասեք: Ստացվում է, որ կառավարությունը հերթական «хотели как лучше, получилось, как всегда» որոշումն է ընդունել:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան