Շարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է.

Երեկ օրվա երկրորդ կեսի լրահոսի հիմնական «մոդերատորը» Էդուարդ Շարմազանովն էր, ով Մոսկվայում, մասնակցելով Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառմանը, տեղում մի քանի րոպեի ընթացքում կարողացավ կանխել ադրբեջանական պլանավորված սադրանքը։ Շարմազանովը հընթացս ցույց տվեց, թե ինչպես պետք է քաղաքական գործիչն իրեն պահի ցանկացած անակնկալ և սադրիչ իրավիճակում՝ իր «զինապահեստում» ունենալով համապատասխան տեղեկատվական բազա, պատրաստվածություն և սադրիչներին իրենց տեղը ցույց տալու կարողություն։

 

Նշեմ, որ ադրբեջանցիները իրենց ելույթում որոշ «դիվանագիտական փաթեթավորմամբ» նշել էին, թե՝ «այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին և 2023-ին, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում էր, և Ադրբեջանը կարողացավ վերականգնել արդարությունը»։

 

Առանց պաթոսի հարկ է արձանագրել, որ Շարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք՝ կիրթ և հանգամանալից կերպով, ընդամենը 2-3 րոպեի ընթացքում Մոսկվայում բոլորի ներկայությամբ ասելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2020-ին և 2023-ին Արցախում։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը նեոնացիզմի դասական դրսևորում էր, և դրա դեմ պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և տրվի համապատասխան գնահատական։ Ի դեպ, շատ կարևոր է, որ այս մասին խոսվել է հենց Մոսկվայում և հենց ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում, քանի որ Արցախում տեղի ունեցածը իսկապես ֆաշիզմի դրսևորում էր, որի մասին մինչ օրս պատշաճ կերպով չէր բարձրաձայնվել։

 

Արձանագրենք, որ որոշ ծախու գրչակներ և նիկոլական պրոպագանդայի սպասարկուներ, այդ թվում՝ լրատվամիջոցներ կոչվածները, բնականաբար դժգոհ են Շարմազանովի այս ուժեղ արձագանքից և ցավով են ընդունում իրենց ադրբեջանա-թուրքական տերերի հասցեին հնչած գնահատականները։ Նրանք փորձում են տեղեկատվական աղմուկ ստեղծել, զբաղվել արհեստական թեմաների շաղախմամբ և ամեն կերպ ջրել այդ դրվագի նշանակությունը։ Սակայն բանական յուրաքանչյուր հայ հստակորեն հասկանում է, որ Շարմազանովը, նախևառաջ, Մոսկվայում ներկայացրել է հայկական շահը և համապատասխան գործիքակազմով սաստել է ադրբեջանական մանիպուլյացիան։

 

Ամփոփելով ասեմ, որ Շարմազանովի ելույթը Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շրջանակում, վկայությունն էր այն ճշմարտության, որ երբ պետությունն ապակենտրոնացել և լուռ է անհատը կարող է ստանձնել ազգային արժանապատվության պաշտպանության առաքելությունը։ Շարմազանովը, լինելով ընդդիմադիր, բայց քաղաքական փորձով և պատմական բարձր գիտակցությամբ զինված գործիչ, մի քանի րոպեում կարողացավ այնտեղ ասել այն, ինչ պաշտոնական Երևանը տարիներ շարունակ խուսափել է հստակ ձևակերպել՝ Արցախի դեմ տեղի ունեցածը նեոնացիզմի դրսևորում էր։ Այդպիսի ուղերձ հնչեցնել Մոսկվայում՝ այն էլ ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդի ներքո, պարզապես հայտարարություն չէր․ դա քաղաքական ճշմարտության բարձրաձայնում էր միջազգային լսարանի համար։ Այս ելույթը հիշեցում էր նաև, որ ազգային շահը կարող է և պետք է ներկայացվի ոչ միայն պաշտոնական հարթակներից, այլ նաև բարոյական պատասխանատվություն ունեցող անհատների միջոցով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում