«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտին թուրք լրագրողներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Անկարայի և Երևանի մերձեցումը բարենպաստ ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից քաղաքական կամք է ֆիքսվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև հավելել է, որ այդ միտումը դրական արձագանքներ է ստանում հայ հասարակությունում։ Սակայն «Գելափի» վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 66 տոկոսը շատ դժգոհ է Փաշինյանի գործողություններից թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը, հայ ռազմագերիների հարցում անգործությունը, որոնք ապօրինի գտնվում են Բաքվի բանտերում, Բաքվի նկատմամբ միջազգային դատարաններում հայցերից միակողմանի հրաժարվելը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն համաձայնություն տալը, որը ձեռնտու է Իլհամ Ալիևին և Ռեջեփ Էրդողանին, բացատրում են Նիկոլ Փաշինյանի շրջապատի բացասական արձագանքը վարչապետի գործողություններին։
Անձնական շահերից ելնելով՝ ՀՀ վարչապետը շարունակում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում թուրք-ադրբեջանական լոբբիի ընդլայնման ուղղությամբ։ Այս ֆոնին նկատելի է Փաշինյանի հաշվարկը թիմի ձևավորման հարցում, որոնք զբաղված են լինելու հայ հասարակության շրջանում ոչ պոպուլյար թեզիսների առաջ մղման աշխատանքներում»։