Սադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպից

Ներքաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում այս օրերին անցկացվող ՌԴ-ում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Երեկ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ էքս փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթի ժամանակ: Նա իր խոսքում ստիպված է եղել կանխել ադրբեջանական պատվիրակության սադրանքները: Այս մասին «Իրավունք»-ը բացառիկ մանրամասներ է պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:

— Նախ նշեմ, որ համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների կուսակցություններից պատվիրակներ: Ըստ էության, միջոցառումն իր տրամաբանությամբ էր ընթանում՝ մինչեւ այն պահը, երբ ելույթով հանդես եկավ ադրբեջանական բանախոսը՝ փորձելով թեմայի մեջ «սղացնել» 44-օրյա պատերազմի հետ կապված մի քանի դրվագ, այսպես կոչված, ադրբեջանական տարածքային ամբողջականության վերականգնման մասին: Միջոցառման ժամանակ նախատեսված էր նաեւ մեր պատվիրակության ներկայացուցիչ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի զեկույցը, որն իր ելույթը նախապատրաստել էր Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու եւ աշխարհասփյուռ հայության մեծ մասնակցության վերաբերյալ, բայց, բնականաբար, նա չէր կարող չարձագանքել այս սադրանքին եւ իր ելույթի մի մասը տրամադրեց ադրբեջանական կեղտոտ, կեղծ ձեւակերպումների ոչ միայն հերքմանը, այլ սիմպոզիումի մասնակիցներին իրականության ներկայացմանը: Մասնավորապես՝ նա մատնանշեց այն ագրեսիայի մասին, որն Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի Հանրապետության դեմ, այսինքն՝ ուժի կիրառում, շրջափակում, հազարավոր զոհեր, միջազգային իրավունքի տեսանկյունից խախտումներ եւ այլն: Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր տեղից արձագանքել, իր անհամաձայնությունը հայտնել, բայց դա, իհարկե, Շարմազանովին որեւէ ձեւով չխոչընդոտեց: Նա ասաց այն, ինչն իրականություն էր: Բոլոր միջազգային պատվիրակները տեղեկացան ադրբեջանական այն հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել Արցախի դեմ:

Ասեմ, որ դրանից բացի, նախատեսված էր նաեւ մեր մյուս գործընկերոջ՝ Իվետա Տոնոյանի ելույթը, եւ նա ստիպված եղավ, բացի Մեծ հաղթանակի 80-ամյակին վերաբերող թեմայից, արձագանքել ադրբեջանական պատվիրակության ճշմարտությունն ակնհայտորեն խեղաթյուրող հայտարարություններին: Նույնիսկ այն պարագայում, որ անընդհատ դահլիճից փորձեր էին արվում դադարեցնել ելույթը, նա մինչեւ վերջ շարունակեց իր ասելիքը հնչեցնել:

— Պարոն Աբրահամյան, իսկ ելույթներից հետո՝ այն, ինչ տեսախցիկներից այն կողմ էր, որեւէ շարունակություն ունեցե՞լ է միջադեպը: Ինչպե՞ս արձագանքեցին ներկաներն ու կազմակերպիչները:

Միջոցառման ավարտից հետո ադրբեջանական պատվիրակության հետ որեւէ այլ բան չեղավ: Մենք հանդիպեցինք միջոցառման նախաձեռնողների հետ, ներկայացրինք իրողությունը, որը, ըստ էության, շատ հստակ էր՝ Ադրբեջանի պատվիրակությունը, լավ իմանալով մեր մասնակցային ներկայությունը, փորձում էր թեմայից շեղվել եւ ձեւակերպումներ հնչեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ, ինչն անպատասխան չէր կարող մնալ: Նրանք գնացին սադրանքի, ինչը նաեւ կազմակեևրպիչների եւ ներկաների համար շատ ակնհայտ էր:

Ի դեպ, ասեմ, որ ադրբեջանական պատվիրակությունը սկզբնական շրջանում երկու հոգով էր ներկայացված: Երբ ադրբեջանական պատվիրակի ելույթից հետո նկատելի էր, որ հայկական կողմը արձագանքելու է, նրանք մի պահ դահլիճից նույնիսկ դուրս եկան, զանգերի մեջ էին, հետո արդեն պարզ դարձավ, թե ինչու: Ավելի ուշ միջոցառմանը ներկայացավ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականը: Ամեն դեպքում, նա այդպես ներկայացավ: Վերջինս փորձում էր թեման իր վրա վերցնել, քանի որ պատկերացնում էին արդեն, որ պետք է արձագանք լինի: Նա ցանկանում էր խոսք ստանալ կամ որեւէ ձեւով ընդհատեր մեր ելույթները, ինչն ակնահայտորեն չստացվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում