Այս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է.

Հայաստանում ներկայումս ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունը վտանգված է, բանակի մարտունակությունը թուլացել է, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը նվազել, լրջորեն առաջացնում է քաղաքական պատասխանատվության հարց։ Նիկոլի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։

 

Այս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ՝ պետական շահերի պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Դա բացառապես իրավական գործընթաց է, որը հիմնվում է Սահմանադրության դրույթների վրա և ենթադրում է իշխանության կողմից լուրջ խախտումների արձանագրում։

 

Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմպիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացին։ Նիքսոնի դեպքում խոսքը գնում էր իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին։

2016 թվականին Բրազիլիայում Դիլմա Ռուսեֆը պաշտոնից հեռացվեց՝ ֆինանսական մանիպուլյացիաների մեղադրանքներով, որոնք ազդել էին պետբյուջեի հաշվետվողականության վրա։ Հարավային Կորեայում 2017-ին նախագահ Պակ Կուն Հեն հեռացվեց կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

 

Ըստ էության սա ցույց են տալիս, որ իմպիչմենտի հաջող ընթացքի համար անհրաժեշտ են հստակ իրավական հիմքեր, հանրային լայն մասնակցություն և քաղաքական կոնսոլիդացիա։ Օրինականության և գործընթացի թափանցիկության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի հանրային վստահությունը պահպանելու համար։ Իմպիչմենտը տվյալ դեպքում դիտարկվում է որպես սահմանադրական մեխանիզմ՝ ուղղված քաղաքական պատասխանատվության սահմանմանը և պետության շահերի պաշտպանությանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում