Ուկրաինան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին․ Կուլեբա
Միջազգային
Ուկրաինան նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա։ Այս մասին Velikiy Lvov Speaks յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Ամերիկան գնացել է, մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա՝ ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո։ Ներկայիս Թրամփը, ինչպես պարզվում է, բոլորովին այլ է», - ասել է նա։
Կուլեբայի խոսքով՝ Թրամփը եկել է աշխարհը փոխելու այնպես, ինչպես ինքն է տեսնում։
https://iravunk.com/sim/?p=311649&l=am/