Բելգորոդում Mercedes-ը մեծ արագությամբ մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ (Տեսանյութ)
ՀասարակությունԲելգորոդում լուրջ վթար է տեղի ունեցել. սև Mercedes-ը մեծ արագությամբ մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ` կողաշրջելով այն։ Վթարի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ՝ շտապօգնության 24-ամյա բժիշկը։
Բախման պահը ֆիքսվել է ճանապարհային տեսախցիկների կողմից։
Կադրերում երևում է, որ Mercedes-ը խաչմերում է մտնում կանաչ լույսի տակ, սակայն այդ պահին այնտեղ էր ձայնային ազդանշանները միացրած շտապօգնության մեքենան։ Սև պրեմիում դասի մեքենայի վարորդը չի զիջել ճանապարհը և ամբողջ արագությամբ բախվել է շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով այն շրջվել է և դուրս է թռչել հանդիպակաց գոտի։
Ըստ ռուսական ղբյուրի, Mercedes-ը գողացված էր համարվում։
https://iravunk.com/sim/?p=311607&l=am/