Կոնստանտինովկայի ճակատում ուկրաինական ուժերի վիճակը ծայրահեղ վատթարացել է (Քարտեզ)

Վերլուծություն

Կոնստանտինովկայի ճակատում` Տորեցկի հյուսիսային եւ արեւմտյան հատվածում ուկրաինական ուժերի վիճակը ծայրահեղ վատթարացել է:

Նախ նշենք, որ այս հատվածում ուկրաինական պաշտպանությունը, որը, ի դեպ, բավականին ամուր է, կառուցված է Պետրովկա եւ Շերբինովկա բնակավայրերի հիման վրա (Քարտեզում)

Եվ ահա, հայտնվել են օբյեկտիվ վերահսկողության կադրեր, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի զինված ուժերը կարողացել են հենակետ գրավել Շերբինովկա բնակավայրի հյուսիսային հատվածում` Կրիվոյ Տորեց գոտի արեւելյան հատվածում:

Մյուս կողմից, ռուսական ստորաբաժանումներն արդեն Պետրովկայի արևմտյան հատվածում են, ու ուկրաինական պաշտպանության այդ առանցքային հանգույցն արդեն իսկ մինի-պարկում է, որը ներառում է այս երկու բնակավայրերի մեծ մասը։ Ավելին, այստեղ կամուրջներ չկան թշնամու խմբին մատակարարելու համար։ Միայն ոտքով կամ անօդաչու թռչող սարքով, որով խոշոր ստորաբաժանում հազիվ թե կարողանան մատակարարել:

«Ըստ էության, թշնամու օպերատիվ շրջափակումն այստեղ արդեն դարձել է փաստ։ Եվ այս բնակավայրերի նկատմամբ վերահսկողության կորուստը մեծ խնդիր կդառնա Կոնստանտինովկայի պաշտպանության համար»,- նշում է ռուսական աղբյուրը:

Այս վերջին միտքն առավել քան տեղին է: Բանն այն է, որ դուրս գալով Շերբինովկայի հյուսիսային հատված, ռուսական ուժերը մոտ 1,5-2կմ-ի վրա են Կլեբան-Բիկի ջրամբարի արեւելյան հատվածից: Ընդ որում, Տորեցկից հյուսիս ռուսական ուժերը հարձակվում են շատ լայն ճակատով` սպառնալով դուրս գալ Իվանոպոլե - Ալեքսանդրո Շուլտինո գիծ: Դրանով կյանտնվոն Տորեցկի անմիջական մատույցներում, բայց նաեւ ստեղծելոբ մեծ կաթսա այդ գծից արեւելք ընկալ գոտու համար: Հաշվի առնելով, որ մի փոքր ավելի հյուսիսից ռուսները հարձակվում են Չասով Յարի հատվածից:

Մյուս կողմից, Պետրովկայի արևմտյան հատված մտած ռուսական ուժերը, բացի այդ բնակավայրից, հարվածում են նաեւ դեպի արեւելք` թիկունքում թողնելով ավելի հարավ ընկած իջվածքում ուկրաինական ողջ պաշտպանությունը (Քարտեզում): Նաեւ հաշվի առնելով, որ այս իջվածքի արեւմտյան թեւից` դեպի արեւելյան ուղղությանբ էլի ռուսների հարձակումն է: Այս պահին գրոհում են Ալեքսանդրապոլը, եւ հաջողության դեպքում հարձակումը կշարունակվի էլի դեպի Կլեբան-Բիկի ջրամբարի ուղղությամբ: Իսկ դա եւս մեկ մեծ կաթսա է խոստանում:

Ուկրաինական կողմի համար հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ ռուսական ուժերը գրոհում են շատ լայն ճակատով, որը, մեծ հաշվով, ներառում է նաեւ Պոկրովսկի ուղղությունը եւ դրանից էլ այն կողմ: Ռեզերվների պակասը պարզապես հնարավորություն չի տալիս ծածկել այդ մեծ ճակատը, եւ, արդյունքում, ռուսները կարողանում են էֆեկտիվ հարձակում իրականացնել բոլոր ուղղություններով: Եվ եթե հանկարծ բանը չհասնի զինադադարի, ապա ուկրաինական բանակը կարող է այնպիսի պարտություն կրել, որից հետո հազիվ թե ուշքի գա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում