Նացիզմը պետք է չկարողանա կրկին ծիլեր տալ. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին ընդառաջ «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով կլոր սեղան-քննարկում իրականացվեց Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնությամբ: Ներկա էին մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը եւ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ արձանագրեց, որ նացիզմը պետք է չկարողանա կրկին ծիլեր տալ ինչպես Եվրոպայում, այնպես էլ մեր տարածաշրջանում եւ աշխարհում:

«1945 թվականի իրադարձություններից հետո, երբ ջախջախվեց նացիզմը, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ եվրոպական պետություններում, որի տարածքներն ազատագրվեցին ֆաշիստներից, սերունդներ անց կփորձեն ջարդել, ապամոնտաժել, վերացնել Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանները, նրանց հիշատակը եւ ջնջել պատմությունը՝ ձեւավորելով այնպիսի մթնոլորտ, թե կարմիր բանակի փոխարեն՝ չգիտես ովքեր են եկել եւ ազատագրել Եվրոպայի մայրաքաղաքները: Սա անշնորհակալության գագաթնակետն էր, որը վերջին շրջանում դարձավ Եվրոպայի եւ մերձբալթյան շատ երկրների պետական քաղաքականություն: Ինչու ոչ, նաեւ պետք է այստեղ հիշատակենք Ադրբեջանի դերը, որն ինչպես 44 օրյա պատերազմում, այնպես էլ դրանից առաջ եւ դրանից հետո, շարունակում է իրենց ազգի եւ պետութան գերակայության ցանկություններն ապահովող մի քաղաքականություն, իսկ դրա արդյունքում իբր թե մենք ունենք խաղաղության գնացող գործընթաց, մինչդեռ իրականում ունենք կրակոցներ», - ընդգծեց Բաբայանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը հույս հայտնեց, որ այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում, կպսակվեն վերջնական հաջողության, որն արդեն մոտ է, ինչին իրենց քաղաքական ուժը 2022 թվականից ի վեր իր աջակցությունն է հայտնել:

«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի աշխարհը խաղաղ լինի եւ լինելով դաշնակից ու եղբայրական ժողովուրդ՝ ցանկացել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կարողանա ապահով, հանգստ ապրել եւ շենանալ՝ այն քաղաքականությամբ, որով ինքը միշտ առաջնորդվել է», - եզրափակելով խոսքն՝ ասաց Բաբայանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում