Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն չի կարողանա իրեն ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ
Միջազգային
Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն չի կարողանա իրեն ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։
«Եթե մենք համաձայնության չհասնենք, ես ինքս կղեկավարեմ գործընթացը։ Ես պատրաստ եմ հանդիպել Իրանի Գերագույն առաջնորդի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Սակայն այս պահին Թրամփը գոհ է բանակցությունենրի ընթացքից. Իրանի հետ համաձայնագիրը «շատ լավ է ընթանում»։
«Նախևառաջ, նրանք պարզապես չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ես նրանց համար մեծ գումար եմ խնայում միայն դա անելով։ Միջուկային զենք ունենալը շատ թանկ է։ Բայց դա նաև շատ վտանգավոր է, և նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ պարզապես դա անելով՝ ես նրանց համար միլիարդավոր դոլարներ եմ խնայում, քանի որ այդքան է այն արժենալու։ Այսպիսով, Իրանի հետ համաձայնագիրը շատ լավ է ընթանում։ Մենք բանակցություններ ենք վարում Իրանում ամենաբարձր մակարդակով, և կարծում եմ, որ նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Եվ մենք էլ ենք ուզում համաձայնագիր կնքել»,- նշել է ԱՄՆ նախագահը։
https://iravunk.com/sim/?p=311467&l=am/