ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ

Վերլուծություն

Ուկ­րաի­նա­յի շուրջ ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված մեկ նյո­ւանս եւս պետք է հաշ­վի առ­նել: Այն, որ Զե­լենս­կու պես մանկ­լա­վի­կը հանդգ­նում է մեր­ժել Վա­շինգ­տո­նին, ար­դեն իսկ շատ լուրջ մար­տահ­րա­վեր է Թ­րամ­փի հա­մար: Այն է՝ խա­ղա­քար­տին, բա­ցի մնա­ցած բո­լոր նյո­ւանս­նե­րից, ար­դեն դրված է նաեւ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի հե­ղի­նա­կութ­յու­նը՝ կկա­րո­ղա­նա՞ Զե­լենս­կուն եւ ա­պա Եվ­րո­պա­յին դնել ան­վե­րա­պա­հո­րեն Վա­շինգ­տո­նից ե­կած ա­մեն մի հրա­հանգ կա­տա­րո­ղի եր­բեմ­նի վի­ճա­կում: Ե­թե ոչ, ա­պա «ԱՄՆ-ը նո­րից դարձ­նենք մեծ» թրամփ­յան թե­զը պար­զա­պես ծի­ծա­ղե­լի կդառ­նա աշ­խար­հի հա­մար:

Այն, որ Ռու­բի­նոն ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ա­կան դաշ­նա­կից­նե­րին ար­դեն ան­վա­նում է «կրտսեր գոր­ծըն­կեր­նե­րի կույտ», իր հեր­թին խո­սում է այն մա­սին, որ Թ­րամ­փը պատ­րաստ­վում է հար­ձակ­ման: Բայց նաեւ հաշ­վի առ­նենք, որ գլո­բա­լիստ­ներն էլ, ի­րենց հեր­թին, թույլ ուժ չեն: Ա­վե­լին, որ ի­րենց հեր­թին են պատ­րաստ­վում մեծ հար­ձակ­ման:

Այս­պես, օ­րերս հ­րա­ժա­րա­կան տվեց գլո­բա­լիս­տա­կան գլխա­վոր կենտ­րոն­նե­րից մե­կի՝ Դա­վո­սի Հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րու­մի հիմ­նա­դիր եւ մշ­տա­կան ​​նա­խա­գահ Կ­լաուս Շ­վա­բը: Սա ան­տեղ­յակ­նե­րին քիչ բան կա­րող է ա­սել, սա­կայն խոս­քը չա­փա­զանց լուրջ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի մա­սին է:

­Նախ հի­շեց­նենք, թե ով է Շ­վա­բը: Որ­պես կո­պիտ օ­րի­նակ, կա­րե­լի է այս­պես նկա­րագ­րել. գլո­բա­լիս­տա­կան հե­րար­խիա­յում Շ­վա­բը մի քա­նի գլուխ բարձր դիր­քում է գտնվում, քան, օ­րի­նակ, այդ­քան մեծ աղ­մուկ ա­ռաջ բե­րած Սո­րո­սը: Շ­վա­բը վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յան, կա­րե­լի է ա­սել՝ քա­ղա­քակր­թա­կան մո­դե­լի ա­ռաջ­նա­յին հիմ­նա­դիր­նե­րից է: «Մենք տնօ­րի­նում ենք աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը», «մենք ենք ո­րո­շում, թե ինչ­պի­սին կլի­նի մարդ­կութ­յու­նը» եւ նման գա­ղա­փար­նե­րը, ըստ էութ­յան, Շ­վա­բի եւ այդ տի­պի ան­ձանց ար­տադ­րանքն են: Ան­ձամբ Շ­վա­բը ոչ միայն Դա­վո­սի հա­մա­ժո­ղո­վի խորհր­դա­նիշն էր, այլ մի ամ­բողջ գա­ղա­փա­րա­խո­սութ­յան ճար­տա­րա­պե­տը, ո­րը են­թադ­րում էր «փա­փուկ ու­ժի» կի­րառ­մամբ գլո­բա­լիզ­մը հասց­նել լու­ծար­ված սահ­ման­նե­րով, թվա­յին հար­թակ­նե­րով եւ վե­րազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րով միաս­նա­կան աշ­խար­հի աս­տի­ճան:

­Ռուս փի­լի­սո­փա Դու­գի­նի գնա­հատ­մամբ, Շ­վա­բի պաշ­տո­նան­կութ­յու­նը պետք է հա­մա­րել գլո­բա­լիստ­նե­րի պար­տութ­յան նշան: «Փաստն այն է, որ այս կազ­մա­կեր­պութ­յու­նը, իր բո­լոր հա­վակ­նութ­յուն­նե­րով եւ հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յուն ներ­կա­յա­նա­լու ցան­կութ­յամբ, ոչ այլ ինչ էր, քան USAID-ի վստահ­ված անձ, ա­ռանց ա­մե­րիկ­յան ա­ջակ­ցութ­յան այն պար­զա­պես ո­չինչ էր: Եր­կար տա­րի­ներ Դա­վո­սի ֆո­րու­մը եւ­ ան­ձամբ Շ­վա­բը ներ­կա­յաց­նում էին ի­րենց որ­պես աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շող ֆի­նան­սիստ­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի եւ մ­տա­վո­րա­կան­նե­րի ազ­դե­ցիկ հա­վա­քույթ։ Ի­րա­կա­նում նրանք ըն­դա­մե­նը ԿՀՎ-ի եւ USAID-ի մաս­նաճ­յուղն էին, ո­րոնք աշ­խա­տում էին Վա­շինգ­տո­նի գլո­բա­լիս­տա­կան ​​օ­րա­կար­գի վրա: Եվ հի­մա, երբ Վա­շինգ­տո­նում տե­ղի ու­նե­ցավ Դո­նալդ Թ­րամ­փի պահ­պա­նո­ղա­կան հե­ղա­փո­խութ­յու­նը, ով ան­մի­ջա­պես մեկ ժես­տով դա­դա­րեց­րեց ԱՄՆ ՄԶԳ-ին տրա­մադր­վող բո­լոր ֆի­նան­սա­կան օգ­նութ­յուն­նե­րը, Հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րումն, ըստ էութ­յան, սնան­կա­ցավ… Սա Թ­րամ­փի քա­ղա­քա­կա­նութ­յունն է: Եվ այս ֆո­նի վրա Կ­լաուս Շ­վա­բի պես ա­մե­նա­տար­բեր հին այ­լա­սեր­ված­նե­րը պար­զա­պես ա­վե­լորդ էին։ Ն­րա նող­կա­լի կա­ռույ­ցի ֆի­նան­սա­վո­րու­մը կտրվել է, եւ նա ինքն ար­դեն ոչ մե­կին պետք չէ… Կրկ­նեմ՝ այս «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յա­նը» ոչ թե թո­շա­կի են ու­ղար­կել, այլ` աղ­բա­կույտ։ Եվ ոչ ոք չի զբա­ղեց­նի Կ­լաուս Շ­վա­բի տե­ղը, ոչ ոք չի փո­խա­րի­նի նրան, քա­նի որ պար­զա­պես փո­խա­րի­նե­լու բան չկա»,- կար­ծում է Դու­գի­նը:

­Մի­գու­ցե: Միայն թե Շ­վա­բին ար­դեն իսկ կա փո­խա­րի­նող: Իսկ դա ա­վե­լի շատ այն մտքին է տա­նում, որ Շ­վա­բի հրա­ժա­րա­կա­նը Հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ֆո­րու­մի նա­խա­գա­հի պաշ­տո­նից սոսկ խորհր­դան­շա­կան ի­րա­դար­ձութ­յուն չէ, այլ խո­րը տեկ­տո­նա­կան տե­ղա­շարժ գլո­բա­լիս­տա­կան ​​մի­ջու­կում: Յու­վալ Նոա Հա­րա­րիի նշա­նա­կու­մը որ­պես նրա ի­րա­վա­հա­ջորդ, ոչ միայն ռո­տա­ցիա է, այլ գլո­բա­լիս­տա­կան ​​նա­խագ­ծի վե­րա­գոր­ծար­կում: Financial Times-ում նրա վեր­ջին հոդ­վա­ծը՝ «Աշ­խար­հը մրցակ­ցում է Թ­րամ­փի ամ­րոց­նե­րի հետ», կար­եւոր փաս­տա­թուղթ էր՝ իր հիմ­քում ու­նե­նա­լով «փա­փուկ ու­ժից» շատ ա­վե­լի կոշտ քայ­լե­րի ան­ցում՝ գլո­բա­լիզ­մի հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րին հաս­նե­լու հա­մար: Այն է՝ Հա­րա­րի նշա­նա­կումն ակ­նարկ է, որ գլո­բա­լիստ­նե­րը հե­ռա­նում են հու­մա­նիզ­մի փա­փուկ պատ­յա­նից եւ մտ­նում գա­ղա­փա­րա­կան մի­լի­տա­րիզ­մի փուլ։ «Դա­վո­սը դա­դա­րում է լի­նել կոն­սեն­սու­սի հար­թակ, այն դառ­նում է նոր տեխ­նոկ­րա­տա­կան ​​վրեժխնդ­րութ­յան ին­տե­լեկ­տո­ւալ շտաբ՝ ուղղ­ված ազ­գա­յին պե­տութ­յուն­նե­րի, ա­վան­դա­կան ինս­տի­տուտ­նե­րի եւ հա­մա­կար­գա­յին ար­ժեք­նե­րի դեմ։ Սա ու­նի­վեր­սա­լութ­յու­նից ան­ցում է դե­պի փակ թվա­յին եւ կա­ռա­վար­չա­կան «ամ­րոց­ներ», որ­տեղ իշ­խում են ալ­գո­րիթմ­նե­րը, իսկ հա­սա­րա­կութ­յու­նը պար­զա­պես մո­դե­լա­վոր­ման ա­ռար­կա է»,- նշում է տեղ­յակ փոր­ձա­գե­տը:

Ինչ վե­րա­բե­րում է USAID-ի ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րեց­մա­նը, ա­պա չմո­ռա­նանք, որ ա­ռանց այդ կա­ռույ­ցի էլ գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կարգն ու­նի չա­փա­զանց խո­շոր ռե­սուրս­ներ, եւ Դա­վո­սի այդ կենտ­րո­նի ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը ա­ռանձ­նա­կի խնդիր չէ:

Ա­վե­լի շատ նման պատ­կեր է ուր­վագծ­վում. չհա­ջող­վե՞ց գլո­բա­լիզ­մը «փա­փուկ ու­ժով» վե­րա­ծել հա­մաշ­խար­հա­յին ճար­տա­րա­պե­տութ­յան, ու­րեմն պետք է մո­տե­ցում­նե­րը կոշ­տաց­նել: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, ժա­մա­նա­կը ցույց կտա: Բայց սա նշա­նա­կում է, որ մեծ պա­տե­րազմն ա­մե­նե­ւին էլ ա­վարտ­ված չէ, եւ ե­թե այս փու­լում չհա­ջող­վի գլո­բա­լիզմ աս­վածն ու դրա թի­կուն­քին կանգ­նած հիմ­նա­կան ու­ժե­րին Դու­գի­նի նկա­րագ­րած «պատ­մութ­յան աղ­բա­նո­ցը» ու­ղար­կել, ա­պա աշ­խար­հին դեռ շատ նոր փոր­ձութ­յուն­ներ են սպա­սվում:

https://iravunk.com/sim/?p=311451&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան