Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. Դեմոյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

Իշխանության օրակարգում է նոր Սահմանադրություն ունենալու հարցը: Արդյո՞ք կարելի է ասել, որ դրա նպատակներից մեկը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փակելն է, որն ամրագրված է Մայր օրենքում՝ հղում անելով Անկախության հռչակագրին:

Կարծում եմ՝ դա նրանց հիմնական նպատակներից մեկն է եղել։ Սակայն, նույնիսկ այդ հարցում նրանց հաջողությունը չի ժպտացել։ Պատճառը բավական ուշագրավ է. այն անձանցից մեկը, ով մասնակցել է նոր Սահմանադրության կազմմանը, նախկինում կապված է եղել գողության դեպքի հետ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Բացի այդ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ժամանակին՝ 2004 թվականին, եղել են ասպիրանտներ նույն հաստատությունում։ Այդ ժամանակահատվածում թանգարանից անհետացել են բազմաթիվ արժեքավոր եւ եզակի գրքեր, սակայն նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։

Երբ ես նշանակվեցի որպես թանգարանի նոր տնօրեն, տեղեկացա այդ չբացահայտված գողության մասին եւ անմիջապես նախաձեռնեցի քրեական գործի հարուցումը։ Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության։ Կարծես թե, իրավապահ մարմիններին հաջողվել է ձեռք բերել բավարար ապացույցներ, սակայն, ինչպես սովորաբար լինում է, գործընթացը փակուղի է մտել։

Հայաստանում, ցավոք, գործում է մի արատավոր համակարգ. եթե հանցագործ ես, պետությունն ավելի հակված է քեզ օգտագործելու իր նպատակների համար՝ քեզ ազատելով պատասխանատվությունից, քան` արդարացի դատաքննության ենթարկելու։ Սա, ցավոք, մշտապես դիտարկվել է որպես սովորական պրակտիկա։ Թանգարանի համատեքստում ես վերջերս էլ նշեցի՝ որքան էլ փորձել ենք օրենքի ուժով պատասխանատվության ենթարկել հանցագործներին կամ կասկածյալներին, բոլոր դեպքերում նրանք ոչ միայն խուսափել են պատժից, այլ երբեմն նույնիսկ խրախուսվել են՝ նոր պաշտոնների միջոցով կամ կաշառքի դիմաց մաքրվել են արդարադատության ցանցից։

Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները:

Համագործակցությունը` որպես երեւույթ, տեղի է ունենում եւ շարունակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մասնավորապես, նախկինում հաճախակի էին դեպքերը, երբ տարբեր մասնագետներ կամ գիտնականներ գալիս էին Հայաստան՝ իրականացնելու հետազոտական աշխատանքներ։ Մենք անգամ եղել ենք այնպիսի իրավիճակում, երբ հատուկ կրթաթոշակներ ենք տրամադրել՝ խրախուսելու եւ աջակցելու համար նման այցերն ու ուսումնասիրությունները։ Այսինքն՝ այս գործընթացը երբեք փակ չի եղել եւ չունի բացառիկ սահմանափակումներ։ Սակայն հարցը նաեւ վերաբերում է թուրքական կողմի հնարավոր դիրքորոշմանը՝ արդյոք նրանք պատրաստ կլինեն համագործակցության, թե կփորձեն խոչընդոտել այն՝ ներկայացնելով նախապայմաններ կամ սահմանափակումներ։

Այսօր, երբ Թուրքիան գտնվում է առավելություն ունեցող դիրքում, եւ այդ առավելությունը պայմանավորված է հատկապես հայաստանյան ներկա իշխանությունների վարած քաղաքականությամբ, ինձ համար դժվար է պատկերացնել, որ թուրքական կողմը կհամաձայնի քայլերի, որոնք կարող են որեւէ շահ կամ առավելություն բերել Հայաստանին։ Վերջիվերջո, ինչո՞ւ պիտի նրանք նման բան թույլ տան, երբ իրենց առջեւ կարծես «երկնքից ընկած մանանա» լինի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչական թիմը, որոնք երկրի ղեկավարումն իրականացնում են՝ հաճախ ազգի շահերի հաշվին։ Ավելին, նրանք այսօր ոչ միայն հրաժարվում են Արցախի հարցում ցեղասպանության փաստի բարձրաձայնումից, այլեւ իրականում խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայկական դիրքորոշման ամրապնդմանը։       

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում